Ընթացիկ Նորություններ

Համայնքային սրճարան - տեխնոլոգիական հանդիպումների տարածք

Հայտարարություն

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքի (Community café / Technology meet-up space) օգտագործման հայտերի ընդունման

 

Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքը գտնվում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում և նախատեսված է ծառայելու ոչ միայն որպես զովացուցիչ ըմպլիքների և սուրճի մատուցման վայր, այլ նաև որպես միջավայրային, համայնքային և տեխնոլոգիական ակտիվության կենտրոն։  Տարածքի տրամադրման նպատակն է ձևավորել մասնավոր ընկերությունների աշխատակիցների, ուսանողների և այցելուների համար հարմարավետ միջավայր` ոչ պաշտոնական հանդիպումների, շփումների և հանգստի համար։

Հայտերի ընդունման հայտարարություն. Աքսելերացիոն ծրագիր

Աքսելերացիոն ծրագիր. Հզորացրու քո Deep-Tech ստարտափը՝ օգտվելու Horizon Europe ֆինանսավորման հնարավորություններից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (SIPAC) հետ համագործակցությամբ և իր Գիտական ինկուբատորի ներքո մեկնարկում է հատուկ մշակված աքսելերացիոն ծրագիր՝ աջակցելու deep-tech ստարտափներին՝ Horizon Europe-ի ․ կարևոր դրամաշնորհային մրցույթներին  հաջողությամբ դիմելու գործընթացում։ 

ԻՆԹԵՐՆՇԻՓ

ԻՆԹԵՐՆՇԻՓԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
բնագիտական ուղղությունների ուսանողների և ասպիրանտների համար

 


Ինթերնշիփի յուրահատուկ հնարավորություն բնագիտական ուղղվածությամբ բարձր կուրսերի ուսանողների և ասպիրանտների համար:

Այս նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի հետ համագործակցությամբ իրականացվող գիտահետազոտական էկոհամակարգի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում։

Միացեք մեր թիմին, ցուցաբերեք նորը բացահայտելու ձգտում և աշխատասիրություն, իսկ մենք Ձեզ համար կստեղծենք հետաքրքիր ու հեռանկարային հնարավորություններ:



Ի՞նչ եք հիմնականում անելու՝

  • Կարդալու եք գիտական հոդվածներ և ներկայացնլու եք տվյալ ուղղությամբ (այդ թվում կիրառական արդյունքի տեսանկյունից) առկա զարգացումները, ձեռքբերումներն ու խնդիրները;
  • Մասնակցելու եք տարբեր քննարկումների, որտեղ ակնկալում ենք լսել նաև Ձեր թարմ մոտեցումներն ու վերլուծությունները։

 


Եվ այսպես․․․


Եթե Դուք բակալավրի 3-4-րդ կուրսերի կամ մագիստրատուրայի ուսանող եք, կամ ասպիրանտ, լավ (ցանկալի է՝ գերազանց) տիրապետում եք անգլերենին և ցանկանում եք՝

  • ունենալ տեղական և միջազգային լավագույն մասնագետների հետ շփվելու հնարավորություն;
  • ներգրավվել նոր ձևավորվող ամենատարբեր ուղղվածության գիտական պրոյեկտների մեջ;
  • լինել հրաշալի հեռանկարային նախագծի կայացման ակունքներում;
  • ձեռք բերել մեծ փորձառություն և կողմնորոշվել Ձեր կարիերայի հարցում


ապա մենք հենց Ձեզ ենք փնտրում և սիրով սպասում Ձեր հայտադիմումին:

 


Լրացրեք առցանց հայտաձևն ու ներբեռնեք Ձեր CV-ն այստեղ։

 

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում.

Կոնտակտային անձ՝ Արփինե Դավթյան

Հեռ. +374 11 219797; էլ. հասցե [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ