Ընթացիկ Նորություններ

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Տեխնոլոգիական ոլորտի թիմերը ներկայացրել են նորարար գաղափարները

29.05.2015


Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթելու համար տեխնոլոգիական ոլորտի թիմերն ու ընկերությունները ներկայացրել են իրենց ամենանորարար գաղափարները

 

Մայիսի 25-ին` Գյումրիում, իսկ մայիսի 27-ին` Երևանում տեղի է ունեցել համապատասխանաբար Գյումրու և Վանաձորի ու Երևանի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի ամփոփիչ փուլը, որի ընթացքում գնահատող հանձնաժողովներին իրենց ներդրումային ծրագրերն են ներկայացրել մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած տեխնոլոգիական ոլորտի 28 ընկերություներ և թիմեր Վանաձորից և Գյումրիից ու 23 ընկերություններ և թիմեր Երևանից: Դրամաշնորհային մրցույթի հաղթող են ճանաչվել.  

 

Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհներ 

  • «Արատտա»- Աղասի Գյուրջողլյան
  • «BooksPlus»- Անահիտ Մանուկյան
  • «Localz»- Արտավազդ Սոխիկյան 
  • «4car»- Լևոն Եղյան
  • «RenderForest»- Նարեկ Սաֆարյան
  • «Հերթերի կառավարման առցանց համակարգ»- Գևորգ Սաֆարյան 


Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհներ
«Easy Lunch»- Հայկ Ֆալակյան 


Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ  

  • «Eye Care Plus»- Պավել Սնխչյան
  • «Nutleh»- Աշոտ Մաշուրյան
  • «Truthly»- Հրաչյա Մանուկյան
  • «Triip»- Գրիգոր Մաթևոսյան
  • «GiftsApp»- Ալեքսանդր Մարդոյան 
  • «News Deeply»- Լառա Սեդրակյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող մրցույթը կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հինադրամի կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագրի շրջանակում: Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին և թիմերին՝ մշակելու նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ներդնելու ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է: Գյումրու և Վանաձորի դրամաշնորհների համար համաֆինանսավորվող գումարը պետք է կազմի 15%, իսկ Երևանի դրամաշնորհների համար` 50%:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ