Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

IBM-ը ընձեռում է նոր հնարավորություններ դասախոսներին և ուսանողներին

06.06.2016


IBM-ը ընձեռում է նոր հնարավորություններ դասախոսներին և ուսանողներին


Ս.թ հունիսի 6-ին Երևանի պետական համալասարանում կայացավ IBM Ակադեմիական նախաձեռնության շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացված համալսարանական դասընթացների ավարտական միջոցառումը:


Համալսարանական դասընթացները կազմակերպվել են IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից` նպատակ ունենալով զարգացնել ու հզորացնել տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների կրթական կարողությունները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել բուհերին օգտվել IBM-ի ռեսուրսների լայն ընտրանիից:Դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել ուսանողներ և դասախոսներ հայաստանյան 9 բուհերից, այդ թվում` 

  1. Երևանի պետական համալսարանից 
  2. Հայաստանի ամերիկյան համալսարանից 
  3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից
  4. Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտից
  5. Հայաստանում ֆրանսիական համալսարանից6. Եվրասիա միջազգային համալսարանից
  6. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից
  7. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից
  8. Եվրոպական ակադեմիայից: 

200 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների արդյունքում ավելի քան 35 ուսանողներ և 60  դասախոսներ ձեռք բերեցին ժամանակակից գիտելիքներ հետևյալ ուղղություններով` 

  • տեղեկատվական անվտանգություն
  • ամպային տեխնոլոգիաներ և BlueMix միջավայրում ծրագրավորման հիմունքներ
  • մոբայլ ծրագրավորում ամպային միջավայրում
  • IBM Watson-ի անալիտիկ կիրառությունը
  • վիճակագրական տվյալների վերլուծություն
  • տվյալների վերլուծություն և կանխատեսումներ IBM SPSS ծրագրի միջոցով
  • ինտեգրված էլեկտրոնային մարքետինգի հիմունքներ
  • տեղեկատվական համակարգերի կառավարում
  • բիզնես գործընթացների կառավարում և ավտոմատացում: 

Դասընթացն ավարտած ուսանողների մեծ մասն անցել է աշխատանքի, իսկ մի մասը՝  ձևավորել սկսնակ ընկերություններ: Մինչև այսօր, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվել են ավելի քան 50 դասընթացներ և սեմինարներ՝ ներգրավելով ավելի քան 800 ուսանող և 100 դասախոս:  IBM Ակադեմիական նախաձեռնության անդամ են դարձել ավելի քան 70 դասախոսներ ՀՀ տարբեր բուհերից: Կենտրոնի կողմից բուհերում իրականացվում է առարկայական ցանկերի շարունակական մոդերնիզացիա, ինչպես նաև քննարկվում է մի շարք բուհերում նոր մագիստրոսական աստիճանների ներմուծման և առկա ծրագրերի բարելավման հարցը: 


Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը` IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում բուհական դասընթացները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին վկայում է IBM ISTC համալսարանական ամառային ծրագիրը, որին դիմելու վեջնաժամկետն է 2016թ. հունիսի 11–ը:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ