Ընթացիկ Նորություններ

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025-2

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 06․06․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

 

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը



Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

 

Նպատակը․


Մեր նպատակն է ստեղծել ժամանակակից և նորարարական միջավայր, որտեղ բարձր  տեխնոլոգիական ընկերությունները կարող են զարգանալ, համագործակցել և ստեղծագործել՝ օգտվելով աքսելերատորի հետևյալ հնարավորություններից՝

  • Գերժամանակակից սարքավորումներից և հաստոցներից՝ նախատեսված բարդագույն ինժեներական լուծումների համար։
  • Համատեղ օգտագործման արտադրամաս՝ եզակի հնարավորություն ապահովելով ինժեներական և տեխնոլոգիական ընկերությունների համար, որտեղ ընկերությունները կարող են աշխատել իրենց սեփական հաստոցներով և ունենալ իրենց սեփական փոքր  արտադրամասը
  • Նախատիպավորման և թեստավորման լաբորատորիաներ 
  • Մի միջավայր, որտեղ ցանկացած ինժեներական և բարձր տեխնոլոգիական գաղափար կարող է իրականություն դառնալ։

 

Աշխատանքային տարածքներ գաղափարներն ու նախագծերը զարգացնելու համար․

 

Այս յուրօրինակ միջավայրում, Ձեզ համար հասանելի են՝

  • Գրասենյակային և քովորքինգ տարածքներ՝ տրամադրող միջավայր նորարարական գաղափարների իրագործման համար;
  • Արտադրական լաբորատորիաներ՝ Ձեր գաղափարը տեղում իրական արտադրանքի վերածելու և շուկաներ դուրս բերելու համար;
  • Հանդիպումների և միջոցառումների սրահներ՝ նոր կապեր հաստատելու ու գաղափարներ փոխանակելու համար️;
  • Դասընթացների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ կրթական լաբեր։

 

Հարմարավետ պայմաններ.

  • 24/7 հասանելիություն
  •  Անխափան էլեկտրաէներգիա, ջեռուցում, հովացում, 
  •  Անվտանգություն
  •  Մաքրություն
  •  Ավտոկայանատեղի, հեծանվուղի
  •  Կանաչապատ միջավայր

 

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր մուտք գործող ընկերություններին և անհատներին առաջարկում ենք


Ընկերությունների համար՝

  • 24/7 հասանելի հարմարավետ գրասենյակներ
  • Մեծ ու փոքր հանդիպումների սրահներ և կոնֆերանս դահլիճ
  • Ինժեներական և արտադրական լաբորատորիաների հասանելիություն 
  • Վերապատրաստման և թիմի համալրման հնարավորություններ

 

Անհատների համար՝

  • 24/7 հասանելի co-working տարածք՝ անհրաժեշտ կահավորանքով և արագագործ ինտերնետով
  • Ինժեներական լաբորատորիաների և հանդիպումների սենյակների հասանելիություն հատուկ պայմաններով
  • Մասնագիտական վերապատրաստումներ, ինժեներական համայնքի աջակցություն
  • Նոր գործընկերներ գտնելու և նորարարական նախագծեր իրականացնելու համար բարենպաստ միջավայր

 

 

Տարածքների և ծառայությունների ամսական գները՝

  • Գրասենյակային տարածք՝ 1քմ՝ 10,800 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
  • Արտադրամասում տարածք՝ 1քմ՝ 7,920 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

Co-working (1 սեղանը)՝

  • 1 օրը՝ 4,800 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
  • 1 շաբաթը՝ 21,600 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
  • 1 ամիսը՝ 50,400 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

Միջոցառումների սրահ (150+ անձի համար)՝

  • Ամբողջ օր (9:00-19:00)՝  360,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
    /հավելյալ ժամերի համար՝ բանակցելի/
  • Կես օր (9:00-14:00 կամ 14:00-19:00)՝ 240,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

Հանդիպումների սենյակներ (մինչև 30 անձի համար

  • Ամբողջ օր (9:00-19:00)՝  60,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
    /հավելյալ ժամերի համար՝ բանակցելի/
  • Կես օր (9:00-14:00 կամ 14:00-19:00)՝ 40,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

Կրթական լաբեր անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ (1 ժամը)՝

  • 12 հոգու համար՝ 20,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
  • 20 հոգու համար՝ 25,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)



Շտապե՛ք դառնալ այս բացառիկ համայնքի մի մասը։


Լրացուցիչ տեղեկությունների համար`

զանգահարե՛ք +374 11 21 97 97 հեռախոսահամարին

կամ գրե՛ք նամակ  [email protected]  էլ. հասցեին:

 

***

 

Ինժեներական քաղաքում Բարձր տեխնոլոգիական աքսելատորի հիմնման ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի, NI-Emerson և մի շարք այլ մասնավոր ընկերությունների աջակցությամբ։ 


Նպատակն է ստեղծել եզակի նորարարական էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություններն ու սկսնակ թիմերը կարող են կիսվել գաղափարներով ու արտադրական ռեսուրսներով՝ համատեղելով իրենց փորձը, ստեղծագործական մոտեցումներն ու ժամանակակից լաբորատոր-արտադրական հնարավորությունները։ 

 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ