Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի սանտեխնիկ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Սանտեխնիկ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մայիսի 20-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Սանտեխնիկ»:

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ինժեներական քաղաք» (այսուհետ՝ ԻՔ) ծրագրի շրջանակում ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով հայտարարվում է ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների դիմումների ընդուման մեկնարկը։

 

ԻՔ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր ձևաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուց­վածքների կիրառմամբ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաների համար։

 

Ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և  ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում ընկերությունները հնարավորություն կունենան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու հողատարածք՝ գրասենյակ կառուցելու նպատակով, ինչպես նաև կունենան հասանելիություն՝ համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներին և արտադրական մեքենաներին։

 

Ծրագրին կարող են դիմել ստորև ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները՝

 

ա․նյութագիտություն,

բ․ էլեկտրոնիկա (ռադիոէլեկտրոնիկա),

գ․ չափիչ սարքավորումներ և համակարգեր,

դ․ ռադիոհաճախականային սարքավորումներ և համակարգեր,

ե․ ավիատիեզերական սարքավորումներ և համակարգեր,

զ․ ռոբոտաշինություն,

է․ կիսահաղորդչային սարքավորումներ,

ը․ վարորդների աջակցման արդի համակարգեր (ADAS),

թ․ կենսաբժշկական սարքավորումներ։

 

Ծրագրի մանրամասն նկարագրությունը, մասնակցության այլ չափորոշիչներն, ինչպես նաև ծրագրի իրականացման պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի  N 1218-Լ որոշմամբ։

 

Ինժեներական Քաղաքը տեղակայված է Երևան քաղաքի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 52/16 (նախկին՝ 74) հասցեում գտնվող 3 հեկտար հողատարածքի վրա։

 

Հետևյալ հղումներով կարող եք ներբեռնել՝ Ինժեներական քաղաքի Գլխավոր հատակագիծը և Դիմումի ձևը։

 

Բոլոր հետաքրքրված դիմորդների համար կկազմակերպվեն նաև նախնական տեղեկատվական առցանց հանդիպումներ՝ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու նպատակով։

 

Ծրագրին դիմելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ. փոստի հասցեով։

 

ՆՇՈՒՄ՝ հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են (22-ից 44՝ կախված դիմումներում նշված չափսերից), ուստի՝ տարբեր դիմումատուների կողմից ծրագրի չափորոշիչներին համապատասխանող (նույն հողամասին վերաբերող) մի քանի դիմումներ ներկայացված լինելու դեպքում, ընթացք կտրվի 500 քմ․ պահանջող դիմումին, իսկ միևնույն չափի հողամաս պահանջվելու դեպքում՝ ժամանակային առումով առաջինը ներկայացված դիմումին։

 

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել․

Կոնտակտային անձ՝ Մարինա Մինասյան

Հեռ.՝ +374 11 219797 ; Էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ