Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 21-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Համայնքային սրճարան - տեխնոլոգիական հանդիպումների տարածք

Հայտարարություն

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքի (Community café / Technology meet-up space) օգտագործման հայտերի ընդունման

 

Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքը գտնվում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում և նախատեսված է ծառայելու ոչ միայն որպես զովացուցիչ ըմպլիքների և սուրճի մատուցման վայր, այլ նաև որպես միջավայրային, համայնքային և տեխնոլոգիական ակտիվության կենտրոն։  Տարածքի տրամադրման նպատակն է ձևավորել մասնավոր ընկերությունների աշխատակիցների, ուսանողների և այցելուների համար հարմարավետ միջավայր` ոչ պաշտոնական հանդիպումների, շփումների և հանգստի համար։

Ինժեներական քաղաքի բակապան


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝

Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 


Աշխատանքային պարտականությունները՝

  • Ինժեներական քաղաքի ենթակայանի և բակային հատվածների մաքրում (հասցեն՝ ք․ Երևան, Բագրևանդի փ․ 52/16)։

Պահանջվող հմտություններն ու կարողությունները.

  • մաքրասիրություն և կոկիկություն,
  • հուսալիություն ու նվիրվածություն,
  • պատասխանատվություն,
  • ֆիզիկական ակտիվություն,
  • երկար ժամանակ ոտքի վրա աշխատելու ունակություն,
  • տարիքը՝ մինչև 55,
  • համանման աշխատանքի փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի հուլիսի 26-ը՝

  • ուղարկելով էլ․ նամակ [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ մաքրում»

            կամ

  • զանգահարելով 011219797 հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00։



Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ