Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

CIST դասընթացների համակարգող

13.11.2013

 

Հայտարարություն

Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM

 

ՀՀ ֆինանսների նախարարության “Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի “Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության” վարկային ծրագրի շրջանակում “Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /CIST/ դասընթացների համակարգող” հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

 

CIST /Center for Innovative Solutions and Technologies/ կենտրոնի դասընթացների համակարգողը կկառավարի աշխատուժի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, կպլանավորի, կիրականացնի և կգնահատի կենտրոնի կողմից իրականացվող դասընթացներն ու կրթական նախաձեռնությունները:

 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • Երևանի խոշոր բուհերի հետ համատեղ պլանավորի և համակարգի Ակադեմիական Ծրագրի շրջանակում կազմակերպվող ուսումնական ծրագրերն ու դասընթացները,
  • մշակի, իրականացնի և հետևի CIST  կենտրոնի դասընթացների/կարողությունների զարգացման տարեկան ծրագիրը,
  • հավաքագրի ու վարձի երկարաժամկետ և կարճաժամկետ դասավանդող դասախոսներ CIST կենտրոնում կազմակերպվող դասընթացների անցկացման համար,
  • հավաքագրի դասընթացների մասնակիցներին,
  • տարածի տեղեկատվություն CIST կենտրոնի կարողությունների զարգացման/ուսումնական ծրագրերի մասին CIST կենտրոնի գործընկերների, այդ թվումª բուհերի, ՏՏ ընկերությունների, սկսնակ թիմերի և  հավանական այլ շահագրգիռ կողմերի շրջանում,
  • հետևի դասախոսների աշխատանքին,
  • մշակի դասընթացների գնահատման մեթոդաբանություն և կատարի գնահատում,
  • աջակցի ուսումնական նյութերի պատրաստմանը,
  • կատարի ուսումնական նյութերի թարգամություն հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ըստ անհրաժեշտության,
  • ստանձնի  CIST կենտրոնի ղեկավարի և ՁԻՀ-ի կողմից հանձնարարվող այլ պարտականություններ ու պատասխանատվություններ:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. հունվարից` մեկ տարվա ընթացքում հետագա երակարացման հնարավորությամբ:

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է ՏՏ-ին անռչվող և/կամ բիզնեսի կառավարման բնագավառում),
  • Ծրագրերի կառավարման կամ կրթական/ուսումնական համակարգման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Ծանոթություն Հայաստանի ՏՀՏ ոլորտի և ոլորտի զարգացման տեղական ու համաշխարհային ներկայիս միտումներին,
  • IBM տեխնոլոգիաների իմացություն,
  • Վերլուծական, կառավարման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Թիմային աշխատանքում ներգրավվելու կարողություն,
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,
  • MS Office (Excel, Word, PowerPoint, Outlook) ծրագրի խորը իմացություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև սույն թվականի  նոյեմբերի 27-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

“Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն”

պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (037410) 595-344, 595-343

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ