Ընթացիկ Նորություններ

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Քո նորարարական լուծումը քաղաքի կյանքը փոխելու համար

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ


Կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը Վանաձոր քաղաքում առկա խնդիրներին առաջադեմ լուծումներ տալու գործընթացում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Վանաձորի համայնքապետարանը հայտարարում են «Քո նորարարական լուծումը քաղաքի կյանքը փոխելու համար» մրցույթը։

EIF-ն իրականացնում է մաքուր տեխնոլոգիաների ակսելերացիոն ծրագիր

14.09.2016

 

EIF-ն իրականացնում է Մաքուր Տեխնոլոգիաների Աքսելերացիոն Ծրագիր



Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ համատեղ հայտարարում է Մաքուր Տեխնոլոգիաների Աքսելերացիոն Ծրագիր:


Ովքե՞ր կարող են մասնակցել

Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն նորարարները, սկսնակ թիմերը (start-ups), գիտնականները և գործող կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք, հետևյալ ոլորտներում՝

  • Էներգաարդյունավետություն,
  • վերականգնվող էներգիա,
  • թափոններից էներգիայի ստացում,
  • ջրային ռեսուրսներ:

Ի՞նչ է լինելու մրցույթի ընթացքում

Ընտրված լավագույն 20 գաղափարների հեղինակները կմասնակցեն ծրագրի շրջանակներում կազմակերպվող ակսելերացիոն ծրագրին, ներառյալ՝

  • 3-օրյա ինտենսիվ բիզնես դասընթացներին,
  • թեմատիկ դասընթացների շարքին (մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, ապրանք/տեխնոլոգիա գնահատում),
  • մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանքներին, 
  • բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածելու գործնական աշխատանքներին,
  • բիզնես մոդելների նախնական ներկայացմանը և հանձնաժողովի կողմից գնահատմանը:

Նոյեմբերի 24-25-ը մասնակիցները ժյուրիին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները: Լավագույն 3 բիզնես մոդելներին կտրամադրվի օժանդակություն հավելյալ ֆինանսավորում ներգրավելու համար:


Որտե՞ղ է անցկացվելու ակսելերացիոն ծրագիրը

Գյումրու հայտատուների համար ակսելերացիոն ծրագիրն կանցկացվի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, Վանաձորի հայտատուների համար՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Այլ մարզերի հայտատուները կարող են ընտրել մասնակցել Վանաձորի կամ Գյումրիի ծրագրին:


Ինչպե՞ս դիմել մրցույթին

Ծրագրի  դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ս/թ հոկտեմբերի 10-ը: Հետաքրքրվածները կարող են լրացնել հետևյալ Դիմումի ձևը: Հարցերի դեպքում զանգահարեք +37410 219797 հեռախոսահամարով:


Կկազմակերպվեն կողմնորոշիչ սեմինարներ՝ հայտերի կազմման գործընթացը և դիմելու կարգը ներկայացնելու նպատակով: Կողմնորոշիչ սեմինարները կկայանան՝

  • Գյումրի՝ 16 սեպտեմբերի, 2016թ., Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
  • Երևան՝ 23 սեպտեմբերի, 2016թ., Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ
  • Վանաձոր՝ 24 սեպտեմբերի, 2016թ., Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
  • Գյումրի՝ 07 հոկտեմբերի, 2016թ., Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Մաքուր տեխնոլոգիաների ակսելերացիոն ծրագիրն իրականացվում է Հայաստանի տնտեսության մրցունակության խթանման համար ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից և ֆինանասավորովում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից:  

Ծրագրի ազգային գործընկերն է «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), ծրագրի գլոբալ գործընկերն է Cleantech Open-ը` ամենամեծ ակսելերատորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ