Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

ԱրմԹեք կոնգրեսն առաջին անգամ Սթենֆորդի համալսարանում

04.09.2012
2012թ.-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի հինգերորդ ամենամյա «ԱրմԹեք´12»  համաժողովի վերաբերյալ առաջին մամլո ասուլիսը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, «Վիասֆեր» տեխնոպարկի նախագահ Թոնի Մորոյանի, և«Սինոփսիս-Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի մասնակցությամբ: 


Այս տարի համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին ԱՄՆ-ում` Սիլիկոնյան հովտի Սթենֆորդի համալսարանում:«ԱրմԹեք´12»-ը թվով երրորդ համաժողովն է, որն անցկացվում է Սիլիկոնյան հովտում:

 

«Արմթեք համաժողովի նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը և խթանել միջազգային գործարար կապերի ամրապնդումն ու ներդրումների աճը: Համաժողովը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտը միջազգային տեխնոլոգիական համայնքին, և համաշխարհային մակարդակով բարձրացնելու Հայաստանի վարկանիշը որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկիր: Ի հավելումն նույն ժամանակահատվածում Սիլիկոնյան հովտում բացվելու է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջին ներկայացուցչությունը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրի դիրքը համաշխարհային տեխնոլոգիական հարթակներում», նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:


«ԱրմԹեք´12»-ին կմասնակցեն պետական գերատեսչությունների, արդյունաբերության, կրթական հաստատությունների ղեկավարներ և մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից և ԱՊՀ երկրներից: Համաժողովի շրջանակում կքննարկվեն Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար միջավայրը, գիտակրթական համակարգը, ոլորտի ֆինանսավորման հարթակները և ներդրումային հնարավորությունները, կներկայացվեն ոլորտի ձեռքբերումներն ու հեռանկարները: Հեղինակավոր բանախոսների մասնակցությունը նոր որակ կհաղորդի համաժողովին, ինչպես նաև կբարձրացնի հետաքրքրությունը արագ զարգացող հայկական բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ:


«Արմթեք համաժողովն առաջին անգամ է անցկացվում համալսարանական տարածքում, այն էլ այնպիսի հեղինակավոր համալսարանում ինչպիսին է Սթենֆորդի համալսարանը`տեխնոլոգիական մտքի օրրանը,» նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:«Այս տարի համաժողովի կիզակետում է թիրախավորված աշխատանքը Սիլիկոնյան հովտի խոշորագույն ընկերությունների հետ` ներկայացնելու Հայաստանը որպես համագործակցության և ներդրումների համար արդյունավետ երկիր, ինչպես նաև ընդգծելու հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների, հատկապես սկսնակ ընկերությունների նորարարական ներուժը: Ավելին, այս տարի առաջին անգամ ԱրմԹեք համաժողովը հասել է լիարժեք աշխարհագրական ծածկույթի` ներկայացված են լինելու ընկերությունների ղեկավարներ ու մասնագետներ ողջ աշխարհից»:


Ըստ Թոնի Մորոյանի, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը վերջին տասնամյակում նշանակալի հաջողություններ է գրանցել: Սակայն կարևոր է նաև այդ հաջողությունները շարունակել զարգացնել և համապատասխան դիրքավորում ստեղծել աշխարհում: Հենց դրան է ուղղված ԱրմԹեք համաժողովը, որը ոլորտի զարգացման ռազմավարությունների քննարկման կարևոր հարթակ է և Հայաստանը գլոբալ տեխնոլոգիական տարածության անքակտելի մասըդարձնելու ուղի:


Ըստ «Սինոփսիս-Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի, պատահական չէ, որ ԱրմԹեք համաժողովը կայացել է որպես Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ամենամյա միջոցառում և քննարկման հարթակ, քանի որ Հայաստանը կարևոր ներուժ ունի այս ոլորտում: Հայաստանի համար փոքր երկրի համար սա բացառիկ ձեռքբերում է, որին հաճախ ունակ չեն հասնել շատ ավելի խոշոր ու հարուստ երկրները: 


«ԱրմԹեք»  համաժողովը պետություն-մասնավոր հատված-միջազգային կառույցներ համագործակցությամբ անցկացվող խոշորագույն միջոցառումներից է: «ԱրմԹեք»  համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով www.armtechcongress.com կայքէջ: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ