Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

02.06.2012


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


2012թ. մայիսի 31-ին Հայկական ծրագրեր ընկերության կողմից տարածվել է  հայտարարություն, որում անդրադարձ է կատարվում նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեությանը` այն գնահատելով “խիստ բացասական”:


Ելնելով վերոգրյալից, հարկ ենք համարում հայտարարել հետևյալը`


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) հիմնվել է 2002թ. և գործունեության 10 տարիների ընթացքում արդյունավետ կերպով իրականացրել է իր հիմնական առաքելությունը` ապացուցելով, որ Հայաստանի Հանրապետությունում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախաձեռնված լավագույն նախագծերից է, որն իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ և ծրագրեր` կադրերի պատրաստման և կարողությունների զարգացման, ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների ձևավորման, հայաստանյան շուկա ոլորտի վերազգային կազմակերպությունների ներգրավման և, վերջապես, միջազգային շուկաներում Հայաստանի, որպես տեխնոլոգիական ոլորտի առաջատար երկրի վարկանիշի ձևավորման և բարձրացման ուղղությամբ:


Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՁԻՀ-ը յուրաքանչյուր տարի ենթարկվում է մասնագիտական, բովանդակային և ֆինանսական աուդիտի` միայն ՀՀ-ում արտոնագրված և միջազգային կառույցների կողմից ճանաչված անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից, որի արդյունքները հրապարակվում են նաև մամուլում: 


Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, որի կազմում են ՀՀ պետական, մասնավոր, ակադեմիական և միջազգային կառույցների ղեկավար-ներկայացուցիչներ, ՁԻՀ-ի բոլոր տարիների գործունեությունը գնահատվել է գերազանց:


ՁԻՀ-ի գործունեությունը բարձր է գնահատվել նաև բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` դոնոր կառույցների կողմից, և այսօր հայաստանյան “Ձեռնարկությունների ինկուբատոր”-ի հաջողված մոդելը ներդրվում է բազմաթիվ զարգացող երկրներում:


«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ