Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում գործում է Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, իր դռներն է բացել Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն 

 

«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):


Հեքըթոնի շրջանակում նախատեսվում է միավորվել երիտասարդ գիտնականների, էկոլոգների, դիզայներների, ձեռնարկատերերի և արհեստական բանականություն կիրառելով՝ համատեղ աշխատել կենսաբազմազանության մոնիթորինգի, տեղական էկոհամակարգերի պաշտպանության, կլիմայական ռիսկերի կանխատեսման, գյուղատնտեսական կայուն լուծումների և համայնքային ներգրավվածության ուղղությամբ:


«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնին դիմել կարող են ոլորտում դրական փոփոխություն իրականացնելու ձգտումով անհատները, գիտական, հասարակական, մասնավոր հաստատությունների կամ հետաքրքրված անձանց կողմից ձևավորված խմբերը։ 

  • Հետաքրքրված անձանց և խմբերի հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 21-ը։
  • Հայտաձևը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/cSNsNAt5GiXXyDGd8 


«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը բաղկացած է հետևյալ փուլերից.

  • I փուլ՝ սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 8-ը հայտատուները մասնակցում են 7 առցանց դասընթաց-աշխատարանների հետևյալ թեմաներով՝ Կենսաբազմազանություն և կենսաբազմազանության խնդիրներ, քաղաքականություն, արհեստական բանականության ներածություն և գործիքակազմերի ուսուցում, արհեստական բանականության և ստարտափ մտածելակերպի խթանում։
  • II փուլ՝  հոկտեմբերի 9-ից 17-ը հեքըթոնի ազգային փուլի թիմերի ձևավորում, գրանցում և ընտրություն։ Ընտրված թիմերը կմասնակցեն ներկայացման (pitching)-ի և հանրային խոսքի  առցանց դասընթացի։
  • III փուլ՝  հոկտեմբերի 25-ը՝ հեքըթոնի ազգային փուլ, որի ընթացքում  ընտրված թիմերը կմասնակցեն ինտենսիվ 12-ժամյա մարաթոնին՝ փորձագիտական մենթորությամբ ու տվյալների ինտեգրմամբ, լրամշակելով, զարգացնելով իրենց կողմից առաջադրված խնդրի լուծումները։ Հեքըթոնի ընթացքում ձևավորված լուծումները կներակայցվեն գնահատող ժյուրիին։

Հեքըթոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը 3,500,000 ՀՀ դրամ է, որը շնորհվելու է 3 (երեք) լավագույն լուծումների հեղինակներին/թիմերին։


Hack4Biodiversity-ը նորարար շարժման մեկնարկային հարթակ է, որի նպատակն է խթանել մասնագետների և տեխնոլոգիական տաղանդների ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում՝ կիրառելով ԱԲ և թվային նորարարություն:


Հետադարձ կապ՝ [email protected] | [email protected] 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ