Ընթացիկ Նորություններ

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր

 

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագիր

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական  թիմերը հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից   իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

«Սմարթ» մրցույթ և IBM-ի մենթորության օր

12.02.2014

    
 

 

«Սմարթ» մրցույթ և IBM-ի մենթորության օր

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM ընկերությունը IBM-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման ծրագրի շրջանակում Հայաստանում կազմակերպում են «Սմարթ» մրցույթ և IBM-ի մենթորության օր միջոցառումը: Մրցույթի նպատակն է աջակցել Հայաստանում ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը և խթանել նորարարությունը տարբեր տեխնոլոգիական բնագավառներում:  

 

«Սմարթ» մրցույթի շրջանակում Հայաստանի ուսանողական թիմերը և սկսնակ ընկերությունները կներկայացնեն իրենց տեխնոլոգիական լուծումները գաղափարների կամ նախատիպերի տեսքով:

 

Ներկայացվող գաղափարները պետք է լինեն առևտրային տեսանկյունից կենսունակ և բավարարեն նվազագույնը հետևյալ երեք հիմնական չափանիշներին. լինեն խելացի, փոխկապակցված և իրականացվեն որոշակի գործիքակազմի կիրառմամբ: Նշված չափանիշները ենթադրում են, որ մրցույթի շրջանակում ներկայացվելիք տեխնոլոգիական լուծումները պետք է առաջարկեն մարդկանց, համակարգերը և օբյեկտները փոխկապակցող նորարարական մոտեցումներ` «սմարթ» տեխնոլոգիաների կիրառմամբ տարբեր բնագավառներում առկա գլոբալ հիմնախնդիրների գնահատման և մոնիթորինգի նպատակով: Ներկայացվող գաղափարները պետք է հիմնված լինեն այնպիսի տեխնոլոգիաների վրա, ինչպիսիք են սոցիալական ցանցերը, մոբայլ, «ամպային», վերլուծական և մեծածավալ տվյալների կառավարման տեխնոլոգիաները և առաջարկեն լուծումներ «Սմարթեր Սիթի», տրանսպորտի, առողջապահության (ներառյալ դեղագործության), բանկային, հանրային և սոցիալական ծառայությունների ոլորտներից որևէ մեկի համար:

 

Ընտրված թիմերի և սկսնակ ընկերությունների հետ կաշխատեն IBM-ի առաջատար մասնագետները որպես մենթորներ, նրանց կտրվի նաև հնարավորություն` շահելու դրամական մրցանակ և մասնակցելու IBM-ի Global Entrepreneur ծրագրին և  տարածաշրջանային մրցույթներին ու համաշխարհային մասշտաբով կազմակերպվող մենթորության օրերին:

 

Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական թիմերը և Հայաստանում գրանցված սկսնակ ընկերությունները: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հայրերեն լեզվով հայտարարությունից :

 

Մասնակցության համար լրացված հայտը և թիմի անդամների կենսագրական թերթիկները խնդրում ենք ուղարկել info@eif.am իսկ պատճենը՝ sona.kochknyan@eif.am էլեկտրոնային փոստի հասցեներին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2014թ. մարտի 10-ն է:

 

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք դիմել Սոնա Կոչկանյանին (Ձեռնարկություների ինկուբատոր հիմնադրամ, Հովսեփ Էմինի փող. 123, 0051, Երևան, հեռ.` +374 10 219728):




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ