Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի մաքրուհիներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է մաքրուհիներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի մայիս 15-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

«Սմարթ» մրցույթ և IBM-ի մենթորության օր

12.02.2014

    
 

 

«Սմարթ» մրցույթ և IBM-ի մենթորության օր

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM ընկերությունը IBM-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման ծրագրի շրջանակում Հայաստանում կազմակերպում են «Սմարթ» մրցույթ և IBM-ի մենթորության օր միջոցառումը: Մրցույթի նպատակն է աջակցել Հայաստանում ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը և խթանել նորարարությունը տարբեր տեխնոլոգիական բնագավառներում:  

 

«Սմարթ» մրցույթի շրջանակում Հայաստանի ուսանողական թիմերը և սկսնակ ընկերությունները կներկայացնեն իրենց տեխնոլոգիական լուծումները գաղափարների կամ նախատիպերի տեսքով:

 

Ներկայացվող գաղափարները պետք է լինեն առևտրային տեսանկյունից կենսունակ և բավարարեն նվազագույնը հետևյալ երեք հիմնական չափանիշներին. լինեն խելացի, փոխկապակցված և իրականացվեն որոշակի գործիքակազմի կիրառմամբ: Նշված չափանիշները ենթադրում են, որ մրցույթի շրջանակում ներկայացվելիք տեխնոլոգիական լուծումները պետք է առաջարկեն մարդկանց, համակարգերը և օբյեկտները փոխկապակցող նորարարական մոտեցումներ` «սմարթ» տեխնոլոգիաների կիրառմամբ տարբեր բնագավառներում առկա գլոբալ հիմնախնդիրների գնահատման և մոնիթորինգի նպատակով: Ներկայացվող գաղափարները պետք է հիմնված լինեն այնպիսի տեխնոլոգիաների վրա, ինչպիսիք են սոցիալական ցանցերը, մոբայլ, «ամպային», վերլուծական և մեծածավալ տվյալների կառավարման տեխնոլոգիաները և առաջարկեն լուծումներ «Սմարթեր Սիթի», տրանսպորտի, առողջապահության (ներառյալ դեղագործության), բանկային, հանրային և սոցիալական ծառայությունների ոլորտներից որևէ մեկի համար:

 

Ընտրված թիմերի և սկսնակ ընկերությունների հետ կաշխատեն IBM-ի առաջատար մասնագետները որպես մենթորներ, նրանց կտրվի նաև հնարավորություն` շահելու դրամական մրցանակ և մասնակցելու IBM-ի Global Entrepreneur ծրագրին և  տարածաշրջանային մրցույթներին ու համաշխարհային մասշտաբով կազմակերպվող մենթորության օրերին:

 

Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական թիմերը և Հայաստանում գրանցված սկսնակ ընկերությունները: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հայրերեն լեզվով հայտարարությունից :

 

Մասնակցության համար լրացված հայտը և թիմի անդամների կենսագրական թերթիկները խնդրում ենք ուղարկել [email protected] իսկ պատճենը՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեներին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2014թ. մարտի 10-ն է:

 

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք դիմել Սոնա Կոչկանյանին (Ձեռնարկություների ինկուբատոր հիմնադրամ, Հովսեփ Էմինի փող. 123, 0051, Երևան, հեռ.` +374 10 219728):




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ