Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Հանդիպում-քննարկումներ բուհերի հետ

16.09.2014

 

Իրականացվում են հանդիպում-քննարկումներ բուհերի հետ՝ IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակներում

 

Սեպտեմբերի 16-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) ներկայացրեց IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրերը համալսարանի բարձր կուրսերի ուսանողներին և դասախոսական կազմին:

 

ՁԻՀ-ի կողմից պարբերաբար կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ հայաստանյան բուհերի հետ` IBM-ի ծրագրերում նրանց ակտիվ ներգրավվածությունն ապահովելու նպատակով: Հաջորդ հանդիպումները նախատեսվում է իրականացնել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի ուսանողների և դասախոսների հետ:

 

IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նպատակն է Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երին արդիական գիտելիքներ և տեխնոլոգիաներ տրամադրել: Ծրագրի շրջանակում Հայաստանի ուսումնական հաստատությունները հնարավորություն կունենան անվճար օգտվել IBM-ի նորագույն սարքավորումներից, ծրագրային ապահովումներից, ինչպես նաև վիրտուալ գրադարաններից և ուսումնամեթոդաբանական նյութերից:

 

IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, IBM կորպորացիայի և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ