Ընթացիկ Նորություններ

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025-2

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 06․06․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Հանդիպում-քննարկումներ բուհերի հետ

16.09.2014

 

Իրականացվում են հանդիպում-քննարկումներ բուհերի հետ՝ IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակներում

 

Սեպտեմբերի 16-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) ներկայացրեց IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրերը համալսարանի բարձր կուրսերի ուսանողներին և դասախոսական կազմին:

 

ՁԻՀ-ի կողմից պարբերաբար կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ հայաստանյան բուհերի հետ` IBM-ի ծրագրերում նրանց ակտիվ ներգրավվածությունն ապահովելու նպատակով: Հաջորդ հանդիպումները նախատեսվում է իրականացնել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի ուսանողների և դասախոսների հետ:

 

IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նպատակն է Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երին արդիական գիտելիքներ և տեխնոլոգիաներ տրամադրել: Ծրագրի շրջանակում Հայաստանի ուսումնական հաստատությունները հնարավորություն կունենան անվճար օգտվել IBM-ի նորագույն սարքավորումներից, ծրագրային ապահովումներից, ինչպես նաև վիրտուալ գրադարաններից և ուսումնամեթոդաբանական նյութերից:

 

IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, IBM կորպորացիայի և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ