Ընթացիկ Նորություններ

ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․06․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Startup Olé կոնֆերանսի մասնակցության հայտեր ներկայացնելու հրավեր

07.03.2017

Startup Olé կոնֆերանսի մասնակցության հայտեր ներկայացնելու հրավեր


«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ հրավիրում է տեխնոլոգիական ուղղվածության շուրջ 10 հայաստանյան սկսնակ ընկերությունների (սթարթափների) մասնակցելու Իսպանիայում, Սալամանկայում 2017թ-ի ապրիլի 26-27 կայանալիք Startup Olé կոնֆերանսին:   


«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը մաս է կազմում նաև Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների:


Startup Olé-ն երկօրյա տեխնոլոգիական և ձեռնարկատիրական ուղղվածության միջոցառում է, որի նպատակն է կապեր ստեղծել սթարթափ ընկերությունների միջև, ինչպես նաև ձևավորել փոխշահավետ գործընկերություն վերոնշյալ ընկերությունների հիմնադիրների և սերիական արտարդրություն իրականացնող ձեռնարկատերերի միջև, որոնք կարող են հանդես գալ իբրև մենտոր և բիզնես խորհրդատու՝ օգնելով վերջիններիս ընդլայնել իրենց գործունեությունը: Այն կապեր է ձևավորում սթարթափ ընկերությունների, տեխնոլոգիական/թվային տեխնոլոգիաների բնագավառում բացառիկ ունակություններով օժտված անձանց և խոշոր ընկերությունների, ներդրողների ու բիզնես աքսելերատորների միջև: Շուրջ 10 հայաստանյան սթարթափ ընկերության (յուրաքանչյուրից՝ մեկական ներկայացուցիչ) բացառիկ հնարավորություն կընձեռվի ներգրավվելու եվրոպական սթարթափ էկոհամակարգում: Մանրամասների համար  տես՝ www.startupole.eu վեբ կայքը: Մասնակցությունը միջոցառմանը բազմաթիվ առավելություններ կտա սթարթափ ընկերություններին, այդ թվում. 

  • տարածք՝ սթարթափը ներկայացնելու համար (ավելի քան 1000 այցելու 2 օրերի ընթացքում),
  • հանրությանը տարբեր  միջոցներով առավել հանրածանոթ դառնալու հնարավորություն (ընկերության պատկերանիշի տեղադրումը վեբկայքում, տեղեկագրեր, գրառումներ սոցիալական ցանցերում և այլն), 
  • Startup Olé–ի շրջանակում անցկացվող   ծրագրերի մրցույթ-պրեզենտացիաներին մասնակցելու հնարավորություն, 
  • խոշոր ընկերությունների և ներդրողների հետ համագործակցության հաստատմանը նվիրված միջոցառմանը մասնակցելու հնարավորություն: 

Միջոցառման մասնակցության հետ կապված ծախսերը (ճանապարհածախս, հյուրանոց, մուտքի արտոնագիր) մասնակից սթարթափների համար կհոգա «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: Startup Olé-ի շրջանակում ներկայանալու համար առնվազն 50 եվրոյի չափով սեփական ներդրումը պարտադիր է:  


Ո՞վ կարող է մասնակցել. Մրցույթին կարող են մասնակցել տեխնոլոգիական ուղղվածության հայաստանյան սկսնակ ընկերությունները: Startup Olé–ի ընթացքում ձևավորվելիք կապերից լավագույնս օգտվելու համար, դիմող ընկերությունները պետք է գտնվեն աճի, զարգացման փուլում կամ վերջիններիս կողմից արտադրվող ապրանքները պետք է առնվազն վայելեն որոշակի հաջողություն և (կամ) ունենան աճի լուրջ պոտենցիալ: Ընտրության հիմնական չափորոշիչներն են. 

  • վերջին 12 ամիսներին արձանագրված աճը նկարագրող նյութ, 
  • դեպի միջազգային, հատկապես Եվրոպական շուկա ընդլայնվելու պոտենցիալ, 
  • արտադրության ծավալները մեծացնելու և արտաքին աղբյուրներից  կապիտալ ներգրավելու պոտենցիալ, 
  • Ընկերությունը ներկայացնելու կարողություն, այդ թվում նաև գործարար անգլերենի իմացություն:

Վերջին փուլ հասած 15 կազմակերպությունների ընտրությունը պետք է իրականացվի հանձնաժողովի կողմից, որտեղ ներգրավված կլինեն «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Վերջնական փուլ անցած 15 ընկերությունների թվից 10-ը հաղթող կազմակերպությունների վերջնական ընտրությունը կիրականացվի Startup Ole-ի և Startup Europe-ի կողմից:


Ինչպես դիմել. Շահագրգիռ բոլոր սթարթափ ընկերությունները կարող են դիմել լրացնելով առցանց դիմումը (https://goo.gl/FNfY1z) և տրամադրելով հղում՝ առավելագույնը 20 PowerPoint սլայդից կազմված սթարթափի վերաբերյալ պրեզենտացիային (pitch deck): Դիմումների վերջնաժամկետն է ս.թ. մարտի 15-ը: 


Ժամանակացույց


Մարտ 15 - Դիմումների ներկայացման վերջնաժամկետ 

Մարտ 17 - Վերջին փուլ անցած ընկերությունների ընտրություն

Մարտ 19 - Հաղթողների ընտրություն

Մարտ 20 - ապրիլ 20 - Խմբերի նախապատրաստում 

  • Ադմինիստրատիվ բնույթի/ ուղևորության կազմակերպմանն առնչվող խնդիրների կարգավորում
  • Սթարթափ ընկերությունների նախապատրաստում՝ Startup Olé–ին (բիզնես ծրագրերի պրեզենտացիաներ, ներդրումային առաջարկներ, պոտենցիալ ներդրողների, խոշոր ընկերությունների հետ հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություններ և այլն) 

Ապրիլ 25 - 28 - Ուղևորություն Սալամանկա, Իսպանիա 

Մայիս 3 - Արձագանքներին և հետագա քայլերին նվիրված միջոցառում Երևանում




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ