Ընթացիկ Նորություններ

Համայնքային սրճարան - տեխնոլոգիական հանդիպումների տարածք

Հայտարարություն

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքի (Community café / Technology meet-up space) օգտագործման հայտերի ընդունման

 

Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքը գտնվում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում և նախատեսված է ծառայելու ոչ միայն որպես զովացուցիչ ըմպլիքների և սուրճի մատուցման վայր, այլ նաև որպես միջավայրային, համայնքային և տեխնոլոգիական ակտիվության կենտրոն։  Տարածքի տրամադրման նպատակն է ձևավորել մասնավոր ընկերությունների աշխատակիցների, ուսանողների և այցելուների համար հարմարավետ միջավայր` ոչ պաշտոնական հանդիպումների, շփումների և հանգստի համար։

Հայտերի ընդունման հայտարարություն. Աքսելերացիոն ծրագիր

Աքսելերացիոն ծրագիր. Հզորացրու քո Deep-Tech ստարտափը՝ օգտվելու Horizon Europe ֆինանսավորման հնարավորություններից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (SIPAC) հետ համագործակցությամբ և իր Գիտական ինկուբատորի ներքո մեկնարկում է հատուկ մշակված աքսելերացիոն ծրագիր՝ աջակցելու deep-tech ստարտափներին՝ Horizon Europe-ի ․ կարևոր դրամաշնորհային մրցույթներին  հաջողությամբ դիմելու գործընթացում։ 

Նախագծերի Կառավարում (PMBOK), Մարքեթինգ և PR դասընթացներ

12.05.2014

 

Տեղեկացնում ենք, որ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կիրականացնեն հետևյալ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ`

 

“Նախագծերի Կառավարում (PMBOK) ս.թ.-ի Մայիսի 19-ին, ժ. `18:30-ին

Տևողությունը & Ժամերը` 30 ժամ/15 դաս (Երկուշաբթի և Հինգշաբթի ժ. ` 18:30 - 20:30) 

Արժեքը` 55 000 ՀՀ դրամ (ամբողջ դասընթացի արժեքը)  

Հղումը` http://www.armindia.am/eng/news_events/pm/

 

“Մարքեթինգ և PR” ս.թ.-ի Մայիսի 26-ին, ժ. ` 18:30-ին

Տևողությունը & Ժամերը` 8 ժամ/4 դաս (Երկուշաբթի և Ուրբաթ ժ. ` 18:30 - 20:30)

Արժեքը` 21 000 ՀՀ դրամ (ամբողջ դասընթացի արժեքը)

Հղումը`http://www.armindia.am/eng/news_events/marketing_tg/

 

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել համապատասխան հայտը` այցելելով http://www.aitc.am/eng/online_registration/ : Խնդրում ենք գրանցվել հնարավորինս շուտ՝ հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

 

Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 556810.





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ