Ընթացիկ Նորություններ

Գիդ-ուղեկցորդ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է ամբողջ դրույքով գիդ-ուղեկցորդ Ինժեներական քաղաքի «Գիտության և տեխնիկայի» թանգարանը ներկայացնելու համար։

Ծրագրի Ղեկավար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է ինքնատիպ և ակտիվ 

ծրագրի ղեկավարի՝ աշխատանքային յուրահատուկ մոտեցումներով, մշակման և 

ղեկավարման ընթացքում բարձր պրոֆեսիոնալիզմի և պարտաճանաչության դրսևորմամբ։

m2Work Հեքըթոն

10.09.2012


Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են, հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2012թ. սեպտեմբերի 12-ը:

 
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, «mLab ECA տարածաշրջանային մոբայլ լաբորատորիա» ծրագրի շրջանակներում, infoDev կազմակերպության աջակցությամբ իրականացնում է առաջին m2WorkՀեքըթոնը, որը 2012թ. սեպտեմբերի 15-16-ը միաժամանակ կանցկացվի 5 երկրների մոբայլ լաբորատորիաներում.

Այս տարվա սկզբին Համաշխարհային Բանկի նորարարության և ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի և Nokiaընկերության համատեղ ջանքերով մեկնարկեց m2Workմրցույթը, որի արդյունքում ամբողջ աշխարհում ձևավորվեցին միկրոաշխատանքների մոտ 1000 գաղափարներ. աշխատանքներ, որոնք մարդիկ կարող են կատարել իրենց բջջային հեռախոսներով ցանկացած վայրից: m2WorkՀեքըթոնը մրցույթի հաջորդ փուլն է՝ նախատեսված այդ գաղափարները կյանքի կոչելու համար:

 

m2WorkՀեքըթոնի նպատակներն են.

  1. մշակել մոբայլ միկրոաշխատանքի խոստումնալից գաղափարների մոբայլ ծրագրերի նախատիպերը, ներառյալ նախկինում անցկացված m2Work մրցույթներին ներկայացված գաղափարների հիման վրա:      
  2. բարձրացնել զարգացող երկրներում մոբայլ միկրոաշխատանքը որպես աշխատանքի ստեղծման հնարավորությունդիտարկելու մասին իրազեկման մակարդակը:

Մասնակցել հնարավոր է ինչպես թիմերով (առավելագույնը 5 հոգի), այնպես էլ անհատապես (եթե անձամբ կարող եք ծրագրավորել ձեր գաղափարը): Ողջունելի է նաև փորձառու մասնագետների ներկայությունը, որոնք պատրաստակամություն կդրսևորեն աջակցելու երիտասարդ ծրագրավորողներին և հետաքրքիր նախագծերին:

 

Նախնական գրանցման փուլն արդեն բացված է, այցելելով www.m2workhackathon.org և կարող եք գրանցվել՝սեղմելով «I WANT TO PARTICIPATE» կոճակը:

Տեղերը սահմանափակ են, նախնական գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 12-ն:

 

Այս տարածաշրջանի (Արևելյան Եվրոպա, Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա) միջոցառումը տեղի կունենա Կոնգրես հյուրանոցում (Իտալիայի փող. 1շենք) հասցեով: Սկիզբը՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին և կտևի մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 15:00-ն:

 

Մասնակիցները պետք է ներկայանան աշխատանքային պարագաներով, ինչպիսիք են դյուրակիր համակարգիչը (laptop), համակարգչի լիցքավորման սարքը և այն ամենն, ինչը կարող է պետք գալ: Բոլոր մասնակիցները կապահովվեն սնունդով, որակյալ ինտերնետ կապով և այլ ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ են արդյունավետ աշխատանքի համար: Մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու նաև լողավազանից: 

 

Մոբայլ միկրոաշխատանքների մասին ավելին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, Հեքըթոնին մասնակցությանն առնչվող կամ այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ` info@mlab.am; info@m2workhackathon.org էլ. հասցեներով կամ զանգահարել +374 10 219741հեռախոսահամարով: Հետևե՛ք www.mlabeca.com կայքէջին, Twitter-ի և Facebook-ի թարմացումներին:

 

 

infoDev-ն իր երախտագիտությունն է հայտնում ծրագրի գործընկերներին (DFIDՖինլանդիայի Արտաքին գործերի նախարարություն,Համաշխարհային Բանկ) և մոբայլ լաբորատորիաներին՝ Հեքըթոնի կազմակերպմանն աջակցելու համար, որը կհամախմբի ծրագրավորողներին, ձեռներեցներին, տեխնոլոգիաների ջատագովներին և համապատասխան փորձագետներին՝  մոբայլ միկրոաշխատանքների զարգացման հնարավորությունները բացահայտելու համար:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ