Ընթացիկ Նորություններ

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր

 

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագիր

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական  թիմերը հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից   իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

ՆԼՏԿ հիմնանորոգման ծրագրի ղեկավար անհատ խորհրդատուի մրցույթ

22.12.2014

 

«Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ISTC/ հիմնանորոգման ծրագրի ղեկավար» անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ


ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ՆԼՏԿ/ հիմնանորոգման ծրագրի ղեկավար» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:  

 

ՆԼՏԿ-ի /գտնվում է Երեւանում և զբաղեցնում է 1000քմ տարածք/ հիմնանորոգման ծրագրի ղեկավարը պետք է իրականացնի հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր հսկողությունը, ապահովի աշխատանքների կատարման բարձր որակը և համապատասխանությունը աշխատանքների կատարման ժամանակացույցի, նախագծանախահաշվային փաստաթղթերի, կանոնակարգերի, շինարարության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների և գործող շինարարական նորմերի հետ:

 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները`

 

  • իրականացնի հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր ղեկավարումն ու հսկողությունը,
  • աջակցի հիմնանորոգման աշխատանքների աշխատանքների պլանավորմանը, ժամանակացույցի կազմմանը, ռեսուրսների տեղաբաշխմանն ու կառավարմանը,
  • հետևի աշխատանքների կատարման որակին, ինչպես նաև ստուգի դրանց կատարման համապատասխանությունը նախագծերի, շինարարական նորմերի, անվտանգության չափորոշիչների, կանոնակարգերի ու տեխնիկական մասնագրերի հետ,
  • հետևի աշխատանքների կատարման ժամկետներին՝ ըստ հաստատված ժամանակացույցի, նախահաշվի և այլ փաստաթղթերի,
  • ստուգի և հաստատի հիմնանորոգմանը վերաբերող փաստաթղթերը՝ համոզվելով, որ դրանք կազմվել են նախագծերի համապատասխանությամբ,
  • վարի հիմնանորոգման ընդհանուր աշխատանքների մատյան, կատարի ամենօրյա կանոնավոր գրանցումներ ավարտված աշխատանքների մասին,
  • առաջարկի և հաստատի աշխատանքների կատարման և ավարտման ժամկետների փոփոխություններ,
  • հաստատի ապահովագրության վկայագրերը և դրանց հետ կապված բոլոր փոփոխությունները, որոնք կապալառուն ներկայացնում է հիմնանորոգման աշխատանքների սկսման ամսաթվից առաջ,
  • ստուգի և հայտնի որակի անհամապատասխանությամբ կատարված աշխատանքների մասին,
  • ժամանակին տեղեկացնի հիմնանորոգման աշխատանքները արդյունավետ կերպով իրականացնելուն խոչընդոտող բոլոր խնդիրների մասին,
  • դադարեցնի հիմնանորոգման աշխատանքները, եթե կատարված աշխատանքները վտանգ են ներկայացնում շենքի կառուցվածքային ամրության և հուսալիության համար և 24 ժամվա ընթացքում այդ մասին տեղյակ պահի պատվիրատուին,
  • դադարեցնի աշխատանքները, եթե դրանք իրականացվում են հաստատված նախագծերի, տեխնիկական մասնագրերի, շինարարական նորմերի խախտումներով կամ անորակ նյութերի և կոնստրուկցիաների օգտագործմամբ, և 24 ժամվա ընթացքում այդ մասին տեղյակ պահի պատվիրատուին,
  • չընդունի հիմնանորոգման աշխատանքները, եթե դրանք կատարվել են հաստատված նախագծերի, տեխնիկական մասնագրերի, շինարարական նորմերի խախտումներով կամ անորակ նյութերի և կոնստրուկցիաների օգտագործմամբ,
  • կապալառուին ներկայացնի հրահանգներ և ժամկետներ առկա թերությունների ու խախտումների շտկման համար,
  • ստորագրի կատարողական ակտեր, որոնք կապալառուն ներկայացնում է վճարում ստանալու համար, ինչպես նաև աշխատանքների ավարտումը հաստատող միջանկյալ և վերջնական ակտերը,
  • ապահովի հաղորդակցում տեխնիկական վերահսկչի, կապալառուի և պատվիրատուի միջև,
  • ստանձնել հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագրով սահմանված այլ հանձնարարականներ ու պարտավորություններ:

 

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2015թ. մարտից` 4 ամիս տևողությամբ`հիմնանորոգման աշխատանքների սկսվելուց մինչև աշխատանքների ավարտման ակտի ստորագրումը:

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում, որից 3 տարին համապատասխան ղեկավար պաշտոնում,
  • ՀՀ Քաղաքաշինության նախարարության 2008թ. թիվ I - 3.01.01 «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգի» իմացություն,  
  • Հայկական և/կամ օտարերկրյա ընկերությունների պատվերով իրականացված առնվազն 2 նմանատիպ աշխատանքների փորձ:

 

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև 2015թ. հունվարի 20-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով` նշելով ծրագրի անվանումը և այն պաշտոնը, որին դիմում եք:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Էդգար Ավետյանին

Երևան 0010, Տիգրան Մեծի պողոտա 4, 3-րդ հարկ

Հեռախոս. (037411) 910 581, 910 590

Էլ. փոստ. info@ffpmc.am




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ