Ընթացիկ Նորություններ

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր

 

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագիր

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական  թիմերը հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից   իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

Ինովացիոն Ճամբար

25.06.2013

«Ինովացիոն Ճամբար» 


Նախագծի անվանումը՝ «ԻՆՈՎԱՑԻՈՆ ՃԱՄԲԱՐ» 

Նախագծի տեսակը՝ ՄՐՑՈՒՅԹ

Անցկացման ժամկետ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 1-10


Նախագծի նկարագիր՝  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է ամառային ճամբար ինովացիոն ոլորտում նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդների համար, որի նպատակն է`

  • համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին,
  • ստեղծել մոտիվացնող և կրթական միջավայր, 
  • ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը և սեփական բիզնեսի ստեղծումը:  

Ճամբարը հնարավորություն կտա մասնակիցներին քննարկել  ինովացիոն ոլորտին առնչվող իրենց բիզնես, սոցիալական, հասարակական նախագծերը մասնագետների հետ, սովորել կազմել իրենց իսկ նախագծի բիզնես պլանը և իրականություն դարձնել այն: 


Լավագույն գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան մասնակցել իրենց բիզնեսի զարգացմանը նպաստող մի շարք այլ միջոցառումների, ինչպես նաև լավագույն գաղափարների հեղինակները կմասնակցեն 2013թ-ի հոկտեմբերի 4-6 կայանալիք DigiTec 2013 ցուցահանդեսին, որտեղ նրանք կկարողանան գտնել գործընկերներ:

Գրանցում և պայմաններ

Ճամբարին կարող են մասնակցել 18-30 տարեկան, ինովացիոն ոլորտում գաղափարներ ունեցող անձիք: Լավագույն գաղափարների հեղինակները կստանան ճամբարի մասնակցության մինչև 80% համաֆինանսավորում: 


Գրանցվելու համար հարկավոր է՝

Լրացնել Մասնակցության հայտը  և ուղարկել այն camp@uite.org էլ.հասցեին:

 

Գրանցումը բաց է մինչև 2013թ. հուլիսի 22-ը, ժամը 17:00:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ