Ընթացիկ Նորություններ

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը դարձել է աշակերտների սիրելի վայրը

17.06.2015

 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը դարձել է աշակերտների սիրելի վայրը


Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) 7-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպել է Kodu ծրագրավորման դասընթացներ, որին մասնակցել է 4 դպրոց՝ ընդհանուր քանակով 141 աշակերտ։ Դասընթացները տևել են շուրջ 1 ամիս, որի ընթացքում աշակերտները սովորել են ծարագրավորման հիմունքներ, խաղերի և անիմացիաների պատրաստում, ալգորիթմական մտածելակերպ և ձեռք են բերել թիմում աշխատելու ունակություն։ 


Դասընթացի ընթացքում աշակերտները բաժանվել են թիմերի և ստեղծել են իրենց նախընտրած թեմայով խաղեր։ Որպես արդյունք հունիսի 18-ին, ժամը 13։00, Գյումրի տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա աշակերտների կողմից պատրաստված լավագույն խաղերի ցուցադրությունը:


Նախատեսվում է, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ և արդյունքում վերապատրաստված ուսուցիչները դասընթացները կշարունակեն դպրոցներում՝ Kodu վիզուալ ծրագրավորման գործիքը սովորեցնելով նաև այլ աշակերտների։ Ելնելով ծրագրի շարունակականությունն ապահովելու և նոր դպրոցներ ներգրավելու  անհրաժեշտությունից նույն օրը, ժամը 15։00-ին կկազմակերպվի հանդիպում-քննարկում Գյումրիի մի շարք այլ դպրոցների ներկայացուցիչների հետ:


Հիշեցնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի, դասընթացների կազմակերպումը՝ ուղղված տարածաշրջանի երիտասարդների հմտությունների և գիտելիքների զարգացմանը ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, հեռահաղոր¬¬դակ¬¬ցության, մուլտիմեդիայի և այլ ոլորտներում: 


ԳՏԿ-ն ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: 




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ