Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՕԳՆԱԿԱՆ



ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով Ադմինիստրատիվ օգնական՝ կազմակերպության գրասենյակի գործառնական աշխատանքների կազմակերպումն արդյունավետ ապահովելու նպատակով։

 

Հիմնական գործառույթներն են՝


գրասենյակային կազմակերպական աշխատանքների իրականացումը, այդ թվում ՝

  • նամակագրության վարում,
  • հեռախոասազանգերի ընդունում և տեղեկատվության փոխանցում,
  • փաստաթղթավարում,
  • գրասենյակի համար անհրաժեշտ ապրանքենրի պատվիրում, 
  • հանդիպումների / տեսազանգերի կազմակերպում,
  • և այլ հանձնարարությունների կատարում։

 

Եթե Դուք փորձառու և ստեղծարար անձնավորություն եք` հայերենի, անգլերենի և ռուսերենի բանավոր և գրավոր գերազանց իմացությամբ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ․ փոստին՝ մինչև 2024թ-ի հունվարի 25 (ներառյալ)։


Խնդրում ենք նամակի վերնագրում նշել «Ադմինիստրատիվ օգնական»:

 


Լրացուցիչ հարցերի դեպքում.

Հեռ. +374 11 219797





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ