Ընթացիկ Նորություններ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ «Covid-19-ը Հայաստանում»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /թարմացված/

«Covid-19-ը Հայաստանում» խորագրով լուսանկարների մրցույթ

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Covid-19-ը Հայաստանում» խորագրով:

ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ուսումնական, գիտական և տեխնոլոգիական ոլորտի մի շարք կառույցների ղեկավար ներկայացուցիչներ հանդես են եկել Հայաստանի Հանրապետության վարչապետին և Ազգային ժողովի նախագահին ուղղված համատեղ հայտարարությամբ՝ միջնորդելով աջակցել Հայաստանի գիտա-կրթական ոլորտում զարգացման ծրագրեր և նախաձեռնություններ իրականացնող վերազգային կազմակերպություններին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ «Covid-19-ը Հայաստանում»

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /թարմացված/

«Covid-19-ը Հայաստանում» խորագրով լուսանկարների մրցույթ


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Covid-19-ը Հայաստանում» խորագրով:

 

Մրցանակային ֆոնդը՝ 1․500․000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի մինչև 3 հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջև, հետևյալ անվանակարգերում՝

 

- Լավագույն լուսանկար (ոչ պրոֆեսիոնալ) – ժյուրիի անվանակարգ,

- Լավագույն լուսանկար (պրոֆեսիոնալ) – ժյուրիի անվանակարգ,

- Facebook-ում ամենաշատ հավանումներ հավաքած լուսանկար։

 

Մարդկային մտքի ճկունության և ստեղծագործ մոտեցման շնորհիվ տարբեր իրավիճակներում վերափոխվելու կամ ադապտացվելու մասին սերունդներին պատմում են արձանագրված փաստերը:

 

2020-ը պատմության մեջ կամրագրվի որպես աշխարհի վերափոխման տարեգրություն։ Տարեգրություն, որն աշխարհում արժեքների վերափոխման, առաջնայնությունների վերանայման և ադապտացման նոր տեխնոլոգիաների ձեռագիր կերտեց:

 

Եկե՛ք լուսանկարների միջոցով ցուցադրենք աշխարհին, թե նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության՝ «Covid-19»-ի համավարակային մեկուսացման պայմաններում ինչպես է ապրում, ուրախանում, տխրում, հարմարվում ու մտածում հայաստանցին, ով պատմական տարբեր դարաշրջաններում, իր ճկուն մտածելակերպի և դրանից բխող գործողությունների շնորհիվ, հաղթահարել է տարաբնույթ փորձություններ:

 

Մրցույթի գնահատման գործընթացում կներգրավվեն տարբեր մասնագետներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

 

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 (երեք) լուսանկար։

 

Լուսանկարները պետք է ներկայացվեն JPEG/JPG ֆորմատով, առնվազն 2 ՄՊ, առանց ձևափոխման կամ խորը մշակման (օր․՝ Photoshop), առանց տեսանելի ջրանիշերի։

 

Ընդունվում են թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական լուսանկարիչների աշխատանքներ, որոնք գնահատվելու են համատեղ։

 

Մրցույթի շրջանակում հաղթող են ճանաչվելու «Covid-19-ը Հայաստանում» թեմային առնչվող լավագույն ու տպավորիչ բովանդակությամբ լուսանկարները (անկախ որակից)։

 

Եթե ցանկանում եք մասնակցել մրցույթին, ապա անցեք ստորև նշված հղումով, լրացրեք մասնակցության հայտը և ներբեռնեք թեմատիկ լուսանկարները՝

https://bit.ly/3dsAcqi

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝

2020թ-ի մայիսի 25-ը, ժամը 23։59 (ՀՀ ժամանակով) ներառյալ։

 

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝

+374 11 219797 հեռախոսահամարով կամ info@eif.am էլ․-փոստի հասցեով։




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ