Ընթացիկ Նորություններ

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

Հայտնի դարձավ Seedstars Երևան սթարթափերի մրցույթի հաղթողը

08.10.2014

 

Հայտնի դարձան Seedstars Երևան սթարթափերի մրցույթի հաղթողները

 

Հայաստանում առաջին անգամ անցկացված Seedstars Երևան սթարթափերի մրցույթի հաղթող ճանաչվեց Սոլո Լըրն (Solo Learn) թիմը, որոնց ստեղծած ինտերակտիվ ու խաղարկային կրթական պլատֆորմում օգտատերը կարող է առցանց մասնակցել և´ դիմահարդարման և´ HTML-ի դասընթացներին: Հաղթող թիմը 2015թ. փետրվարի 4-ին կմասնակցի Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայանալիք Seedstars սթարթափերի համաշխարհային մրցույթին: Հիշեցնենք նաև, որ նախորդ ամիս Solo Learn-ը Գրանատուս Վենչուրս հիմնադրամի կողմից $100 հազ. ֆինանսավորում և ակսելերացիոն աջակցություն էր ստացել Նյու Յորքում կայացած ԱրմԹեք համաժողովի ընթացքում:

 

Seedstars մրցույթում երկրորդ ու երրորդ տեղերը գրաված Ֆորկայզ (Forkize) և Իքսպրես Քյուրեյթ (Express Curate) թիմերը հրավիրվեցին ներկա գտնվելու Ժնևում կայանալիք մրցույթին: Իսկ Լայնշարփ (Lionsharp) թիմն արժանացավ «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության սահմանած մրցանակին ամենաստեղծարար սթարթափի համար:

 

Seedstars Yerevan 2014 –ը կազմակերպել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Seedstars Worldը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը` Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության, Ազադ Ֆարմասյութիքլզ  ընկերության և «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության աջակցությամբ:

Seedstars Yerevan 2014–ը մաս է կազմում “Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով” ծրագրի, որը մասնավոր և պետական կառույցների համագործակցության օրինակ է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության, ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ