Ընթացիկ Նորություններ

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր

 

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագիր

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական  թիմերը հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից   իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

Կայացավ 7-րդ ամենամյա ԱրմԹեք համաժողովը

29.09.2014

 

Կայացավ ԱրմԹեք 2014 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա համաժողովը


Սեպտեմբերի 26-ին, Նյու Յորք քաղաքի “TKP" համաժողովների կենտրոնում կայացավ ԱրմԹեք 2014 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա համաժողովը: Միջոցառման նպատակն էր աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը:

 

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան հետևյալ թեմաներով քննարկումներ.

  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում վերջին զարգացումները և հաջողության պատմությունները՝ դիտարկվեցին մասնավոր և պետական հատվածների այն նախաձեռնությունների արդյունքները, որոնք միասնաբար նպաստել են Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։
  • Կրթություն, հետազոտություններ և մասնագիտական զարգացում՝  ներկայացվեցին ոչ հեռավոր անցյալում կատարված այն զգալի ներդրումները, որոնք նպաստել են տեխնոլոգիական կրթության, գիտահետազոտական գործունեության և մասնագիտական զարգացման արմատական փոփոխություններին Հայաստանում։  
  • Տարածաշրջանային զարգացում, աքսելերացիա և բիզնես միջավայր՝ Վերջին մի քանի տարիների ընթացքում ձեռնարկվել են բազմաթիվ պետական և մասնավոր նախաձեռնություններ, որոնց շնորհիվ տեխնոլոգիական ներդրումները և գործունեությունը ուղղորդվել են դեպի Հայաստանի մարզեր և երկրից դուրս։ Բանախոսները քննարկեցին նման տեղաշարժի բազմաթիվ օրինակներ և անդրադարձան մոտ ապագայում այս զարգացումների նշանակությանը։
  • Նորարարություն, սկսնակ ընկերություններ և ձեռներեցություն՝ անդրադարձ կատարվեց հաջողություն ապահովող այն հիմնական գործոններին, որոնք խթանում են նորարությունը և ստեղծագործական վայրիվերումները Սիլիկոնյան հովտում։

 

Առաջին անգամ համաժողովին մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բանախոսների և մոդերատորների շարքում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կորպորացիաների և տեխնոլոգիական, ինժեներական ոլորտների խոշորոգույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և այլն, մասնավորապես՝ Դ-Լինկ Քորփորեյշնի փոխնախագահ Թոմաս Հուանգը, Հայաստանի Հանարապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Թուիթեր կազմակերպության փոխնախագահ Րաֆֆի Քրիքորյանը, Վոլֆրամ Ինք կազմակերպության Իմիջ մշակումների կառավարիչ Շադի Աշնաին, ՓիքսԱրթ ընկերության համահիմնադիր Հովհաննես Ավոյանը, Սինոփսիս Ինք․ կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Չի-Ֆուն Չանը և այլն:  

 

Համաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Կառավարությունը, Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հովանավորներն էին Քրոնիմետը, Դ-Լինկ ընկերությունը և Հայ Օգնության ֆոնդը, գործընկերները՝ Մենթոր Գրաֆիկս և ՓիքսԱրթ կազմակերպությունները, աջակիցները՝ Զարգացման հայկական գործակալությունը, Հայաստան հիմնադրամ ԱՄՆ, Վիասֆեր տեխնոպարկ, Ագնիան, Դիջիթըլ Փոմըգրանեթ և Ֆայնբերգ ընկերությունները;

 

Համաժողովի վերաբերյալ մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք՝ www.armtechcogress.com կայքէջ: 

 




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ