Ընթացիկ Նորություններ

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն 

 

«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025-2

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

Մրցույթ Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի շրջանակներում

29.08.2014


Մրցույթ Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի շրջանակներում

 

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Դասընթացներ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ համար» առաջադրանքը իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Դասընթացներ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ համար» առաջադրանքը իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ:

 

Այս առաջադրանքի նպատակն է աջակցել ԳՏԿ անձնակազմին՝ ԳՏԿ ծրագրերի ներքո դասընթացներ իրականացնելու գործում։ 

 

Ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները`

  • ԳՏԿ համար դասընթացների տարեկան ծրագրի նախապատրաստում՝ սահմանված գերակայությունների հիման վրա։  
  • Դասընթացների տարեկան ծրագրի եռամսյակային մոնիտորինգ՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ ներառելու նկատառումով։ 
  • Քարոզչական միջոցառումների մշակում և իրականացում, հայտարարությունների նախապատրաստում եւ տարածում, դիմումների հավաքագրում եւ դասընթացների մասնակիցների խմբի ձեւավորում։ 
  • Դասընթացավարների հայտնաբերում, ընտրություն և նրանց հետ պայմանագրերի կնքում։
  • Դասընթացների ծրագրի, ուսանողների գնահատման մոդելների և ուսուցողական նյութերի համապատասխանեցում՝ ընտրված դասընթացավարների հետ համագործակցությամբ։  
  • Դասընթացների անցկացման տարածքների որոշում, դասընթացների իրականացման շարունակական համակարգում և մոնիտորինգ։ 
  • Դասընթացների գնահատման համակարգի մշակում, ներառյալ մասնակիցների կողմից գնահատման թերթիկները, հավաքագրված տվյալների վերլուծությունը և դասընթացների բարելավման կամ անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ համապատասխան առաջարկությունների մշակումը։
  • Դասընթացների մասնակիցների տվյալների շտեմարանի ստեղծում եւ սպասարկում։
  • Արդյունավետ հաղորդակցություն հիմնական շահառուների եւ ծրագրի գործընկերների հետ։ 
  • Ակտիվ համագործակցություն կրթական այլ նախաձեռնությունների հետ։  
  • Մի շարք դասընթացների իրականացում՝ ընդհանուրը 6500 ժամ տևողությամբ, որոնք կներառեն հետեւյալ հիմնական ուղղությունները՝ Ծրագրավորման հիմունքներ,   Մուլտիմեդիայի ոլորտում, Գործարարության ոլորտում, Սարքավորումների ճարտարագիտական նախագծում:

 

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. հոկտեմբերից 12 ամսվա ընթացքում` երկարացման հնարավորությամբ.

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին`

  • Իրավաբանորեն գրանցված ընկերություն 
  • Դասընթացների մշակման եւ իրականացման, բովանդակության ստեղծման եւ Դասընթացների արդյունավետության գնահատման ոլորտում առնվազն 3 տարվա փորձ (նախընտրելի է ՏՀՏ ոլորտում) 
  • Ինստիտուցիոնալ եւ մարդկային ներուժ` դասընթացներ կազմակերպելու համար։ 

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 5-ը ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերընշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, աշխատակազմի կենսագրական թերթիկները եւ այլն) ստորեւ նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Տիգրան Մեծի փողոց 4

Հեռախոս. (374 10) 52 34 71

Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ