Ընթացիկ Նորություններ

Գրասենյակային տարածքների և ենթակառուցվածքների պատասխանատու

Աշխատանքի հայտարարություն

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է Երևանում, Գյումրիում և Վանաձորում տեղակայված իր գրասենյակային տարածքների և ֆիզիկական ենթակառուցվածքների անխափան գործունեության ապահովման պատասխանատու:

 

Հայտերն ընդունվում են մինչև 2021թ-ի դեկտեմբերի 15-ը (ներառյալ)։

Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում /2/

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթ /2/

 

Հայտարարվում է «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի նոր փուլ, որի նպատակն է աջակցել հայաստանյան թիմերին և ընկերություններին, որոնք աշխատում են նորարարական տեխնոլոգիական լուծումների վրա՝ հեղափոխելով տնտեսության ավանդական ոլորտները:

 

Մրցույթն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ֆինանսավորմամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։

PMI - ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ և ՄՇԱԿՈՒՄ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

"Ձեռնարկությունների ինկուբատոր" հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Ազդանշանների ուժեղացում և մշակում» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։

 

Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում` հիբրիդային տարբերակով (լսարանային և առցանց)։

 




Դասընթացների մեկնարկը՝ սույն թվականի դեկտեմբերի 7-ից։

 

Նպատակը՝ Ծանոթանալ ազդանշանների ուժեղացման և մշակման սխեմաների  աշխատանքի սկզբունքներին և գործնական կիրառություններին։

 

Նկարագիրը՝ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան օպերացիոն ուժեղարարների և դրանցով կառուցվող սխեմաների աշխատանքին, կսովորեն մշակել և հաշվարկել ուժեղարարների, ֆիլտրերի սխեմաներ, կիրականացնեն դրանց բնութագրերի չափումներ, կուսումնասիրեն դրանց գործնական կիրառման օրինակներ։ Դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին նախագծել ազդանշանների ուժեղարարներ և ֆիլտրեր։

 

Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ (շաբաթական՝ 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 18 ժամ)։

 

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. դեկտեմբերի 3-ը, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝  https://bit.ly/2J7icbq

 

Տեղերը սահմանափակ են:

 

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

 

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

 

 

 

Մանրամասն տեղեկությունների համար՝

զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով

գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:




Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ