Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի վերանորոգում

14.08.2012

Հայտերի ներկայացման հրավեր (ՀՆՀ)


Ամսաթիվ` 2012թ. օգոստոսի 10

Պայմանագրի No.  2.3.2-W-1

ՀԲ փոխառության No. 7963- AM    

ՀԲ փոխառության անվանում` Էլ.- հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր 


1. Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից ստացել  է վարկ` Էլ.- հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի համար և նպատակ ունի միջոցների մի մասն օգտագործել Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLAB) վերանորոգման պայմանագրի (թիվ 2.3.2-W-1) շրջանակում թույլատրելի վճարումների կատարման համար:


2. ՀՀ ֆինանսների նախարարության <<Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն>> ՊՀ-ն /ԱՖԾԿԿ/  հրավիրում է ներկայացնելու կնքված Հայտեր` Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLAB) վերանորոգման համար: Վերանորոգման տևողությունը կկազմի մոտ 4 ամիս: 


3. Մրցութային փաթեթները կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում` յուրաքանչյուր փաթեթի համար 50,000 ՀՀ դրամ անվերադարձ վճարի դիմաց: Վճարումները պետք է իրականացվեն ԱՖԾԿԿ-ի` ստորև նշված բանկային հաշվին ուղղակի փոխանցման միջոցով: Հետաքրքրված հայտատուները կարող են հետագա տեղեկատվությունը ձեռք բերել միևնույն հասցեով:


4. Հայտերը ուժի մեջ կմնան Հայտերի բացման օրվանից սկսած 90  օրվա ընթացքում, և դրանց կից պետք է ներկայացվի Հայտի երաշխիք 1,750,000 ՀՀ դրամ գումարի չափով:


5. Հետաքրքրված համապատասխանող Հայտատուները կարող են հետագա տեղեկություններ ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության <<Արտասահմանյան ֆինանսական  ծրագրերի կառավարման կենտրոն>> ՊՀ-ից և ուսումնասիրել մրցութային փաստաթղթերը ստորև նշված հասցեում տեղական ժամանակով 9:00-ից մինչև 18:00:


2012թ-ի օգոստոսի 24-ին` ժամը 15:00-ին (տեղական ժամանակ, GMT+4) ստորև նշված հասցեում տեղի կունենա նախամրցութային հանդիպում հավանական Հայտատուների հետ:


6. Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով մինչև ս.թ. սեպտեմբերի 7-ը` ժամը 15:00-ը (տեղական ժամանակ, GMT+4): Հայտերի ներկայացումը էլեկտրոնային տարբերակով չի թույլատրվում:  Հայտերը ֆիզիկապես կբացվեն նույն օրը,

նույն ժամին հայտատուների ներկայացուցիչների ներկայությամբ, ովքեր կնախընտրեն այցելել:


7. Որակավորման չափանիշները ներառում են`

  • շինարարական  աշխատանքների տարեկան ծավալները վերջին երեք տարիներից (2009-2011թթ.) որևիցե մեկում պետք է նվազագույնը կազմեն 172,000,000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/,
  • Հաղթող ճանաչված Հայտատուի իրացվելի ակտիվների և/կամ առանց այլ պայմանագրային պարտավորությունների վարկային միջոցների նվազագույն գումարը պետք` կազմի 65,000,000 ՀՀ դրամ,
  • Վերջին  5 տարիների ընթացքում Աշխատանքներին համարժեք առնվազն երկու համանման բնույթի, չափսի և բարդության շինարարություններում որպես գլխավոր կապալառու հանդես գալու փորձ (այս պահանջին համապատասխանելու համար, այդ  աշխատանքները պետք է ավարտված լինեն առնվազն 70%-ով), 
  • Համանման բնույթի և ծավալի աշխատանքների իրականացման աշխատանքային 5 տարվա փորձ ունեցող
  • Ծրագրի ղեկավար, այդ թվում 3 տարուց ոչ պակաս որպես Ղեկավարի հանդես գալու փորձ:

8. Ուշացված հայտերը կմերժվեն և չբացված տարբերակով կվերադարձվեն Հայտատուներին:


Վերոշարադրյալի շրջանակում ներկայացվող հասցեն, որին հղում է կատարվում, հետևյալն է.


պրն. Էդգար Ավետյան Գործադիր տնօրեն

ՀՀ ֆիանանսների նախարարության <<Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն>> ՊՀ /ԱՖԾԿԿ/

ՀՀ ֆինանսների նախարարություն

սենյակ No:344, կառավարության տուն 1, Հանրապետության հրապարակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (+374-10) 52 34 71, 59 53 43

Ֆաքս` (+374-10) 545 708

Էլ. փոստ`[email protected]


Հաշվեհամարի մանրամասներն են`


HSBC Բանկ Հայաստան

001-155142 - 045

Swift Code: MIDLAM22




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ