Ընթացիկ Նորություններ

Համայնքային սրճարան - տեխնոլոգիական հանդիպումների տարածք

Հայտարարություն

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքի (Community café / Technology meet-up space) օգտագործման հայտերի ընդունման

 

Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքը գտնվում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում և նախատեսված է ծառայելու ոչ միայն որպես զովացուցիչ ըմպլիքների և սուրճի մատուցման վայր, այլ նաև որպես միջավայրային, համայնքային և տեխնոլոգիական ակտիվության կենտրոն։  Տարածքի տրամադրման նպատակն է ձևավորել մասնավոր ընկերությունների աշխատակիցների, ուսանողների և այցելուների համար հարմարավետ միջավայր` ոչ պաշտոնական հանդիպումների, շփումների և հանգստի համար։

Հայտերի ընդունման հայտարարություն. Աքսելերացիոն ծրագիր

Աքսելերացիոն ծրագիր. Հզորացրու քո Deep-Tech ստարտափը՝ օգտվելու Horizon Europe ֆինանսավորման հնարավորություններից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (SIPAC) հետ համագործակցությամբ և իր Գիտական ինկուբատորի ներքո մեկնարկում է հատուկ մշակված աքսելերացիոն ծրագիր՝ աջակցելու deep-tech ստարտափներին՝ Horizon Europe-ի ․ կարևոր դրամաշնորհային մրցույթներին  հաջողությամբ դիմելու գործընթացում։ 

ՎՏԿ երիտասարդական ծրագրերի համակարգող

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) երիտասարդների ներգրավման, երիտասարդների առաջխաղացման և երիտասարդակենտրոն բազմաբնույթ միջոցառումների նախաձեռնման և իրականացման նպատակով, փնտրում է ՎՏԿ երիտասարդական ծրագրերի համակարգող։ 

 

Աշխատանքային պարտականություններ․ 

  • ՎՏԿ-ի՝ որպես Երիտասարդական կենտրոնի դիրքավորման ռազմավարության մշակում,  
  • Երիտասարդների ներգրավման նախաձեռնությունների իրականացում,  
  • Երիտասարդների մասնակցությամբ բազմաֆորմատ միջոցառումների հանդիպումների, workshop-երի կազմակերպում,  
  • Տարեկան առնվազն 1 երիտասարդակենտրոն մասշտաբային միջոցառման կազմակերպում,  
  • Մարզի ներսում, միջմարզային, արտերկրի երիտասարդների հետ կապերի ձևավորում և համատեղ նախաձեռնությունների կազմակերպում,  
  • Համագործակցություն մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ՝ մարզում երիտասարդական նախաձեռնությունների իրականացման նպատակով միջոցների ներգրավման ուղղությամբ,  
  • ՁԻՀ-ի կողմից իրականացվող այլ ծրագրերի և/կամ կենտրոնների հետ համագործակցություն՝ իր կողմից համակարգվող ուղղության արդյունավետության բարձրացման և ներգրավվածության ընդլայնման նպատակով։  

 

Անհրաժեշտ հմտություններ․  

  • Բարձրագույն կրթություն, 
  • Ավելի քան 3 տարվա աշխատանքային փորձ՝ նախագծերի կառավարման, կազմակերպական և/կամ հաղորդակցության ոլորտում, 
  • Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ, 
  • Երիտասարդական նախագծերի նախաձեռնման և հաջող իրականացման փորձ, 
  • Գործարար հարաբերություններ ստեղծելու ունակություն, 
  • Մտքի ճկունություն, խնդիրներ լուծելու և նախագիծը ճիշտ ժամկետներում ավարտին հասցնելու կարողություն, 
  • Թիմում աշխատելու ունակություն, 
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, 
  • Դինամիկ և արդյունքների վրա հիմնված միջավայրում տարբեր շահագրգիռ կողմերի հետ աշխատանքի փորձ, 
  • Ստեղծագործ միտք,  
  • Դրական աշխատանքային հարաբերություններ հաստատելու և պահպանելու ունակություն,  
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն։  

 

Հետաքրքրված անձինք կարող են մինչև 2023թ-ի մարտի 15-ը ներառյալ ուղակել իրենց ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ․ փոստին` Subject բաժնում գրելով «ՎՏԿ երիտասարդական ծրագրերի համակարգող»։ 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ