Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

IBM ISTC-ն ու EIF-ը հանդես եկան նոր կրթական նախաձեռնությամբ

10.10.2016


IBM ISTC-ն ու EIF-ը հանդես եկան նոր կրթական նախաձեռնությամբ


Հոկտեմբերի 7-ին կայացավ ‹‹ISTC Think Day with Academia›› միջոցառումը, որը նախաձեռնել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC)՝ միջազգային տեխնոլոգիական գիտելիքը Հայաստանում մատչելի դարձնելու,  տեխնոլոգիական կրթությունը խթանելու և շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստելու նպատակով:

 


‹‹ISTC Think Day with Academia››-ի  ընթացքում տեղի ունեցավ ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը: ISTC Ակադեմիա ուսումնական ծրագիրն անցկացվում է արդեն 2-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էին ստացել 32 ուսանող տարբեր համալսարաններից: 4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների 2 հիմնական ուղղությամբ՝ տեխնոլոգիական ու բիզնես: Այնուհետև մասնակիցներից ձևավորվել են թիմեր, ովքեր աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա: Միջոցառման ընթացքում մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց նախագծերը, ինչպես նաև ստացավ ծրագրի մասնակցության վկայականներ:  


‹‹Մեր թիմը ստեղծել է Shopping Adviser նախագիծը, որը բջջային հավելվածի միջոցով հնարավորություն է տալիս մարդկանց հեշտ և արագ կատարել գնումներ: Այցելուն հավելվածում նշում է ապրանքը, գույնը, ձևը, չափսը, գնային սահմանը, և հավելվածը նրան ուղեցկում է դեպի այն խանութը, որտեղ առկա է նշված տվյալներին համապատասխան ապրանքը››,-  նախագիծը ներկայացրեց Jarvis թիմի անդամ Մարիամ Սիմոնյանը, ով Երևանի պետական համալասարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի է:


‹‹Menony թիմը, որը բաղկացած է 5 հոգուց, մշակում է հավելաված՝ Ռոբոտ հոգեբան:  Այն օգնում է մարդուն իր առօրյա հոգեբանական խնդիրները լուծելու հարցում, իսկ երբ ռոբոտը մարդու մոտ նկարտում է ավելի խորը հոգեբանական խնդիրներ, նրան առաջարկում է դիմել իրական հոգեբանին››,- նախագծի մասին պատմեցին թիմի անդամներ Անժելա Իսակովան և Վիկտորյա Մարկոսյանը: 


‹‹ISTC Think Day with Academia››-ի  միջոցառման շրջանակում քննարկվեցին նաև ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների և հետազոտական ինստիտուտների զարգացման միտումներն ու առկա խնդիրները, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ներկայացվեց Հայաստանի բարձրագույն կրթական հաստատութունների կրթական կարողությունների զարգացմանն ուղղված գաղափարներն ու տեսլականը: Միջոցառմանը ներկա էին տարբեր համալսարանների դասախոսներ և ուսանողներ, ովքեր արդեն ISTC համայնքի անդամ են:


Մինչև այսօր, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվել են ավելի քան 100 դասընթացներ և սեմինարներ՝ ներգրավելով ավելի քան 1000 ուսանող և 100 դասախոս:


Տեղեկացնենք նաև, որ հոկտեմբերի 17-ից կմեկնարկի ISTC Ակադեմիա ուսումնական նոր ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված ուսանողները: Հաջողակ ուսանողները հնարավորություն կստանան մասնակցելու պրակտիկայի ծրագրին, ստեղծել սեփական ստարտափը, աշխատել ISTC կենտրոնի գործընկեր կազմակերպություններում կամ դառնալ կենտրոնի հետազոտական խմբի անդամ:Հայաստանում Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) հիմնադրվել է ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, IBM կազմակերպության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Երևանի պետական համալսարանի կողմից:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ