Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

 

Միջոցառմանը մասնակցեցին 9-17 տարեկան մոտ 200 դպրոցականներ ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի դպրոցներից: Երկու ժամ տևողությամբ բաց դասի ընթացքում 9-13 տարեկան մասնակցիները ծանոթացան «Scratch» միջավայրի հնարավորություններին և փորձեցին ստեղծել պարզ անիմացիաներ, իսկ 14-17 տարեկան դպրոցականները՝ HTML-ի միջոցով կայք ստեղծելու հնարավորություններին: Բաց դասին հաջորդեց ՏՏ ոլորտի վերաբերյալ մրցույթ-վիկտորինան, որի արդյունքում ամենից ակտիվները ստացան հուշանվերներ: Միջոցառումն ավարտվեց վկայագրերի հանձմամբ:

 

EU Code Week-ը հանդիսանում է եվրոպական խոշորագույն ծրագրավորման միջոցառում, որին Հայաստանը մասնակցեց առաջին անգամ: Այն անց է կացվում արդեն 5-րդ տարին՝ իր շուրջը համախմբելով միլիոնավոր երիտասարդների եվրոպական ավելի քան 50 երկրներից: Միջոցառման նպատակն է ծրագրավորումը և թվային գրագիտությունը դարձնել հասանելի և հետաքրքիր դպրոցականների համար:

 

Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հնդկաստանի Կառավարության համատեղ ծրագիր, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և C-DAC Կենտրոնի կողմից:  Կենտրոնն ունի ավելի քան 5 տարվա փորձ ՏՏ և բիզնես դասընթացների կազմակերպման գործում: Իր հիմնական գործունեությունից զատ կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում դպրոցականների ՏՏ կրթությանը՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ, ամառային դպրոցներ և մրցույթներ: 

 

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/events/834159570083117/?fref=ts:




 






 

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ 



Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ