Ընթացիկ Նորություններ

Հայտերի ընդունման հայտարարություն. Աքսելերացիոն ծրագիր

Աքսելերացիոն ծրագիր. Հզորացրու քո Deep-Tech ստարտափը՝ օգտվելու Horizon Europe ֆինանսավորման հնարավորություններից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (SIPAC) հետ համագործակցությամբ և իր Գիտական ինկուբատորի ներքո մեկնարկում է հատուկ մշակված աքսելերացիոն ծրագիր՝ աջակցելու deep-tech ստարտափներին՝ Horizon Europe-ի ․ կարևոր դրամաշնորհային մրցույթներին  հաջողությամբ դիմելու գործընթացում։ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն 

 

«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

ԻՔ էլեկտրասնուցման համակարգերի մասնագետ

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝

Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է

էլեկտրասնուցման համակարգերի մասնագետ։

 

 

Աշխատանքային պարտականություններ

 

Ինժեներական քաղաքը տեղակայաված է Բագրևանդի փողոցում, 3 Հա հողատարածքում, որտեղ սույն առաջադրանքի ներքո  սպասարկման ենթակա են, մասնավորապես՝

  • Ընդհանուր ենթակառուցվածքները, ներառյալ՝ 2 հատ չոր տրամսֆորմատոր (յուրքանչյուրը՝ 2000 ԿՎ հզորությամբ), պոմպակայան, 8 էլկեկտրական վահանակների հսկողություն, 2 հատ չիլլեր (150 ԿՎ), օդափոխության համակարգ, վերելակներ, բակային լուսավորություն և այլն;
  • Արտադրական և/կամ գրասենյակային տարածքները, այդ թվում՝ Ինժեներական բիզնես աքսելերատորի քառահարկ շենքը (ընդհանուր մակերեսը 9450 քմ ՝ ներառյալ նկուղային արտադրական հարկաբաժինն ու շահագործվող տանիքը)
  • Գերհամակարգչային կենտրոնը՝ իր էլեկտրական մասի սպասարկմամբ (490ԿՎ),
  • և այլն

էլեկտրասնուցման աշխատանքների բարձրակարգ և գրագետ իրականացում, Էլեկտրական սարքերի և սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում՝ իր ուժերով և/կամ, ըստ անհրաժեշտության, համապատասխան հրավիրված մասնագետների/կազմակերպությունների ներգրավմամբ, մասնավորապես՝

  • Գրասենյակային և հարակից տարածքների էլեկտրասնուցման համակարգի անխափան աշխատանքի ապահովում;
  • Հնարավոր և առկա վթարային իրավիճակների արագ հայտնաբերում և վերացում;
  • Ցածրավոլտ լարման գծերի /էլեկտրական լարերի մոնտաժում, սպասարկում;
  • էլեկտրական համակարգերի ախտորոշում և վերանորոգում;
  • Վնասված, անսարք լուսատուների, լամպերի փոխարինում նորերով կամ վերանորոգում;
  • Մոնտաժման և ապամոնտաժման, ինչպես նաև էլեկտրական սարքերի, անջատիչների և վարդակների տեղադրման և վերանորոգման աշխատանքների իրականացում;
  • Գրասենյակային, լաբորատոր և/կամ արտադրական սարքավորումների, վերելակների, օդորակման համակարգերի էլեկտրասնուցման խնդիրների կարգաբերում;
  • Ենթակայանի, տրանսֆորմատորների և հարակից սարքավորումների ու համակարգերի ընթացիկ սպասարկում;
  • Անհրաժեշտ պարագաների և/կամ հավելյալ ծառայությունների ներգրավման պատվերների հստակ և ժամանակին ձևակերպում;
  • Ըստ անհրաժեշտության հրավիրված մասնագետների/կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների ստուգում և փորձարկում;
  • Հարակից այլ անհրաժեշտ գործառույթներ։

 

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Էլեկտրատեխնիկայի ոլորտում գիտելիքները և աշխատանքային փորձ
  • Տարբեր տեղանքներում աշխատանքի համար բավարար ֆիզիկական կարողություն
  • Պատասխանատվություն

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2022թ-ի նոյեմբերի 30-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Electric»:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ