Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Բութքեմփ՝ Ձեռներեց կանանց համար

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝

Իրականացվում է ՄՖԿ/Համաշխարհային Բանկի խմբի կողմից, Միացյալ Թագավորության Կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամի» աջակցությամբ

 

 

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Բութքեմփ ծրագիր՝ 7 շաբաթ 


Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) հրավիրում է մասնակցելու «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչտեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» Բութքեմփ ծրագրին:

 

Ծրագրին կարող են դիմել այն կանայք, ովքեր ցանկանում են զբաղվել ձեռներեցությամբ կամ հիմնել  ընկերություններ՝ (1) գյուղատնտեսության, (2) բարձր տեխնոլոգիական և (3) արտադրական (օր․՝ թեթև արդյունաբերության, սննդի արտադրության և այլն) ոլորտներում:

 

Ծրագրի հիմնական նպատակն է՝ զարգացնել կանանց գործարար կարողությունները, բիզնես ցանցերի հասանելիությունը և նորարարությունների ներդրումը համապատասխան ոլորտներում:

 

Ծրագրում ընդգրկված մենթորների ուղղորդմամբ և մրցունակ կրթական ծրագրերի շնորհիվ կին մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու և կատարելագործելու իրենց ձեռնարկատիրական տաղանդը, հաղթահարելու բիզնես սկսելու և այն մեծացնելու անվստահությունը, հաղորդակից լինելու բարդ պայմաններում ռիսկերի կառավարման գործիքներին, տիրապետելու գործնական բանակցությունների արվեստին։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է` Հայաստանում ծրագրի մասնակից կին ձեռներեցների գաղափարների իրականացում, ընկերությունների հիմնում, մասնակիցների ընկերությունների ընդլայնում և հավելյալ ֆինանսական ու այլ ռեսուրսների ներգրավում, տեխնոլոգիական լուծումների կիրառում՝ ոչ տեխնոլոգիական բիզնեսներում։ 

 

Բութքեմփ ծրագրի տևողությունը 7 շաբաթ է, որը կիրականացվի առցանց ձևաչափով՝ ներառելով խմբային և դեմ առ դեմ հանդիպումներ, ինչպես նաև բաց դռների օրերի բաղադրիչ՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կառույցներ, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններ։

 

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ 

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների միջոցով` «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։

 

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ 

Ծրագիրն առաջնահերթ խրախուսում է այն կանանց մասնակցությունը, ովքեր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներ են։

 

Բոլոր հետաքրքրված և պահանջներին բավարարող կանանց հրավիրում ենք դիմելու ծրագրին մինչև 2021 թվականի հունվարի 13-ը, ժամը 23:59, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը` «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչտեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» Բութքեմփ ծրագիր:

 

Հարցերի դեպքում կարող եք գրել[email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել՝ 094580787 հեռախոսահամարով:

 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ