Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

PMI - ԿԻՐԱՌԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

"Ձեռնարկությունների ինկուբատոր" հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Կիրառական էլեկտրոնիկա» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։

 

Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում՝ լսարանային տարբերակով։

 

 




Դասընթացների մեկնարկը՝ սույն թվականի դեկտեմբերի 3-ից։

 

Նպատակը՝ Ծանոթանալ անալոգային էլեկտրոնիկայի հիմունքներին, ձեռք բերել էլեկտրական ազդանշանների հետ աշխատելու գործնական գիտելիքներ։

 

Նկարագիրը՝ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան էլեկտրոնային տարրերին, դրանց հատկություններին և տիպային կիրառություններին։ Կաշխատեն իրական ազդանշանների հետ և կիրականացնեն տարաբնույթ էլեկտրական ազդանշանների զտում, ուժեղացում, գրանցում։ Դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին վերլուծել և նախագծել ոչ մեծ բարդության էլեկտրական շղթաներ։

 

Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ (շաբաթական՝ 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 18 ժամ)։

 

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. նոյեմբերի 29-ը, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝  https://bit.ly/3pTs5dt

 

Տեղերը սահմանափակ են:

 

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

 

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

 

 

 

Մանրամասն տեղեկությունների համար՝

զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով

գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ