Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Հայտարարվում է խորհրդատվական ընկերությունների ընտրության մրցույթ

20.04.2015

Հայտարարվում է խորհրդատվական ընկերությունների ընտրության մրցույթ

 

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում  «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ք. Վանաձոր/ հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողություն» և «Նորարարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ք.Երևան/ հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողություն» իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերությունների ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատվական ընկերությունները պետք է իրականացնեն հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր հսկողությունը, ապահովեն աշխատանքների կատարման բարձր որակը և համապատասխանությունը աշխատանքների կատարման ժամանակացույցի, նախագծանախահաշվային փաստաթղթերի, կանոնակարգերի, շինարարության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների և գործող շինարարական նորմերի հետ:
Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • կազմակերպի պարբերական այցելություններ հիմնանորոգվող տարածք Պատվիրատուի հետ համաձայնեցրած ժամանակացույցին համաձայն,
  • հետևի հիմնանորոգման աշխատանքների կատարման որակին, ինչպես նաև ստուգի դրանց կատարման համապատասխանությունը նախագծերի, շինարարական և անվտանգության նորմերի, չափորոշիչների ու տեխնիկական մասնագրերի հետ,
  • ստուգի հավաստագրերի և հիմնանորոգման համար օգտագործված նյութերի որակը հաստատող լաբորատոր անալիզների ու ստուգումների արդյունքները: Կատարված աշխատանքների որակի անբավարարության դեպքում համապատասխան գրությամբ արգելի դրանց շահագործումը,
  • ստուգի, արդյո՞ք հիմնանորոգվող տարածքում առկա են բոլոր անհրաժեշտ նշագրումները հիմնանորոգման աշխատանքների ողջ ընթացքում,
  • ստուգի, արդյո՞ք ապահովված են աշխատողների առողջության և անվտանգության պահպանման կանոնները, 
  • ստուգի շինարարական աղբի հավաքման և շինհրապարակում պահուստավորման պայմանները,
  • գրանցի բոլոր զննումների արդյունքները, դիտողությունները և հայտնաբերված թերությունները և առաջարկի այդ թերությունները շտկելու հնարավոր տարբերակներ,
  • կազմի թերի աշխատանքների և էական խախտումների ցուցակ, նշելով դրանց վերացման ժամկետները և անհապաղ տեղեկացնի ՁԻՀ-ին,
  • վարի հիմնանորոգման ընդհանուր աշխատանքների մատյան, կատարի ամենօրյա կանոնավոր գրանցումներ ավարտված աշխատանքների մասին,
  • ստորագրի կատարողական ակտերը, որոնք կապալառուն ներկայացնում է վճարում ստանալու համար:Խորհրդատուն պատասխանատու է կատարողական ակտերով ավարտված աշխատանքների պիտանիության և  որակի համար, 
  • ստորագրի աշխատանքների ավարտումը հաստատող միջանկյալ և վերջնական ակտեր,
  • դադարեցնի աշխատանքները, եթե դրանք իրականացվում են հաստատված նախագծերի, տեխնիկական մասնագրերի, շինարարական նորմերի խախտումներով կամ անորակ նյութերի, կառուցվածքների և կոնստրուկցիաների օգտագործմամբ, 
  • կապալառուին հրահանգի առկա թերությունների և խախտումների շտկման վերաբերյալ և այլն: 

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2015թ. հուլիսից  մինչև շինարարության ավարտը:
Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին, նա պետք է ունենա`

  • Շինարարության վերահսկիչի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, 
  • ՀՀ Քաղաքաշինության նախարարության 2008թ. թիվ I - 3.01.01 «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգի» իմացություն,
  • Հայկական և/կամ օտարերկրյա ընկերությունների պատվերով իրականացված առնվազն 2 նմանատիպ վերահսկողական աշխատանքների փորձ,
  • Հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության արտոնագիր:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչև սույն թվականի մայիսի 22-ը ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերը նշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, հիմնական աշխատակազմի կենսագրական թերթիկները և այլն) ստորև նշված հասցեով: 


Ընկերությունները կարող են դիմել վերոնշյալ մեկ կամ երկու կենտրոնների համար:
Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով` պարտադիր նշումով, թե որ կենտրոնի վերահսկողության համար են դիմում:


ՀՀ Ֆինանսների նախարարության

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Էդգար Ավետյանին

Երևան 0010, Տիգրան Մեծի պողոտա 4, 3-րդ հարկ

Հեռախոս՝ (037411) 910 581, 910 590

Էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ