Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում վերապատրաստվել են 640 կադրեր

26.01.2016


2015թ ընթացքում Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրավորման դասընթացներին մասնակցել են մոտ 640 մասնակիցներ 


Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով 2015թ ընթացքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն իրականացրել է մոտ 60 կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 640 մասնակիցներ: Մասնագիտական դասընթացները կազմակերպվել են հետևյալ ուղղություններով՝ Java  ծրագրավորում, WEB ծրագրավորում, Linux Օպերացիոն Համակարգ, Android ծրագրավորում, Տվյալների Բազայի Կառավարում, Ցանցային Անվտանգություն, Share Point 2013, CISCO "CCNA անվտանգություն", C++ ծրագրավորում, Advanced Adobe Photoshop, Flash Անիմացիա, 3DsMax: գրաֆիկա և անիմացիա և այլն:  


Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում նաև դպրոցականների կրթական ծրագրերին.  2015թ ընթացքում կենտրոնը կազմակերպել էր Ամառային Web դիզայն դպրոց 13-18 տարեկանների համար, որի ընթացքում աշակերտների համար իրականացվել են Web ծրագրավորում, գրաֆիկա և դիզայն, կարողությունների զարգացում և փորձի փոխանակման սեմինարներ: Կենտրոնը նաև աջակցել է «ՈԶՆԻ-2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթին: 2015 թվականին մրցույթին մասնակցեցին 328 աշակերտներ Երևանի 28 և ՀՀ մարզերի 53 դպրոցներից: 


Կենտրոնը կազմակերպել է նաև «Բազային համակարգչային գիտելիքներ մեծահասակների համար» սոցիալական դասընթացը, որը մեծահասակներին հնարավորություն էր ընձեռում ձեռք բերել հիմնական համակարգչային գիտելիքներ:


Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը 2015թ միացել է Pearson VUE միջազգային լիզենզավորման ցանցին, որը իրականացնում է բարձր վարկանիշ ունեցող միջազգային մոտ 450 ընկերությունների (Cisco, Oracle, Microsoft, VMware, IBM, CompTIA, EMC, HP, LPI, և այլն) ծրագրավորման լիցենզավորման քննությունների սերտիֆիկացիոն թեստավորում: 


Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հիմնվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև 2009թ. հունիսին կնքված Փոխհամաձայնության հուշագրի շրջանակում: Կենտրոնի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել ՏՀՏ մասնագիտական ուսուցման և այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հատուկ միջավայր, որը մեծապես կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ