Ընթացիկ Նորություններ

Գործավար

Գործավար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով գործավար՝ կազմակերպության գործառնական աշխատանքների կազմակերպումն արդյունավետ ապահովելու նպատակով։

Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում, հայտարարում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ):

Կկայանա ամենամյա Վենչուրային կոնֆերանսը

13.12.2014

 

Կկայանա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը

 

Դեկտեմբերի 4-ին, ժամը 09:30-16:00, Արմենիա Մարիոթ հյուրանոցի ‹‹Տիգրան Մեծ›› դահլիճում, տեղի կունենա ամենամյա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը, որի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների  զարգացման հիմնադրամը:

 

Կոնֆերանսի ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի փորձագետներից բաղկացած ժյուրիին կներկայացվեն 15 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ նորարար թիմերի կողմից «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսություն ոլորտներում: 




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ