Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Truthly հավելվածը կօգնի ինքնակատարելագործվել

03.06.2015


«Truthly» բջջային հավելվածը կօգնի ինքնակատարելագործվել ընկերների անկեղծ կարիծիքների շնորհիվ


Ինչպիսին եմ ես կյանքում, ինչ թերություններ ու առավելություններ ունեմ, ինչպես շտկեմ բացասական հատկանիշներս և շեշտադրեմ դրականներս: Շատերս ենք նման հարցեր ուղղում մեզ` փորձելով կողքինների աչքերով նայել մեզ ու վերլուծել մեր գործողությունները: Հայ ծրագրավորողները մտածել ու ստեղծել են «Truthly» բջջային հավելվածը, որն անանուն կերպով ընկերներից կարծիք ստանալու միջոց է: Ծրագրի համահեղինակ Հրաչյա Մանուկյանը նշեց, որ հավելվածն ուղղված է անհատի ինքնազարգացմանը՝ նրանց ճանաչող մարդկանց կողմից ստացվող կառուցողական կարծիքների միջոցով: «Truthly»­ն անանուն հետադարձ կապ տալու ծրագիր է, դրա միջոցով մարդը իր մասին իմանում է կարծիքներ իր շրջապատից, որը սովորական իրավիճակներում չի կարող ստանալ, քանի որ մարդիկ սովորաբար դեմ առ դեմ իրար չեն ասում այն, ինչ մտածում են: Ծրագիրն ազատություն է տալիս, բայց ամենակարևորն այն է, որ այդ ամենը կոնստրուկտիվ բնույթ ունի: Նպատակն այն չէ, որ իրար անանուն հայհոյեն, այլ որ կառուցողական բաներ ասեն, որ մարդը կատարելագործվի»,­- ասաց Հրաչյա Մանուկյանը: Նրա խոսքով` հավելվածի տեստավորման փուլում պարզ է դարձել, որ 95 տոկոսից ավելի դեպքերում մարդիկ հակված են կառուցողական հետադարձ կապ ապահովել, ինչպես ծրագիրը գրողները նախապես պատկերացնում էին: «Քանի որ իրար մասին կարծիք են արտահայտում միայն ընկերները, այդքանով այդ կարծիքները ֆիլտրվում են»,-­ավելացրեց Հրաչյա Մանուկյանը:


Ծրագրի նորարարությունը, ըստ «Truthly»­ի համահիմնադրի, անձնական հետադարձ կապի ապահովումն է, այսինքն` մարդը մարդու մասին է կարծիք հայտնում: «Հիմնականում հետադարձ կապի ծրագրերը օգտագործում են ընկերությունները, որ հաճախորդներից կամ ներքին անձնակազմից կարծիքներ ստանան: Այդ առումով նորարարություն է, որ մենք փորձում ենք մարդուն ինքնազարգանալու և անձնային աճ ապահովելու նոր լուծում առաջարկել»,­-տեղեկացրեց Հրաչյա Մանուկյանը:


«Truthly»­ին ներկայում հասանելի է iOS հարթակում, առկա է AppStore­ում, հետագայում կպատրաստվի նաև Անդրոիդ հարթակի համար, ինչպես նաև կգործի կայք: Հավելվածի համահիմնադիր Ալեքսանդր Ադամյանն էլ հայտնեց, որ ծրագիրը, հայաստանյանից բացի, այլ շուկաներ է փնտրելու: «Այժմ ծրագիրը հասանելի է Հայաստանում և ավելի շատ գրանցվում են հենց Հայաստանից, քանի որ ուզում ենք այստեղ տարածվել, հասկանալ օգտագործողների կարծիքը, ինչ­-որ փոփոխություններ անենք ու դուրս գանք այլ շուկաներ»,­-ասաց նա:


«Truthly»­ի ծրագիրը վերջերս արժանացավ դրամաշնորհի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ էկոնոմիայի նախարարության կողմից իրականացվող և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նորարար գաղափարների դրամաշնորհային համաֆինանսավորվող մրցույթում: «Դրամաշնորհն ուղղվելու է ընկերություն բացելու, թիմն ընդլայնելու ծախսերին»,­-հայտնեցին համահիմնադիրները:


Աղբյուր՝ Արմենպրես լրատվական գործակալություն




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ