Ընթացիկ Նորություններ

Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ» 

 

Ունե՞ք նորարարական կամ գիտահետազոտական գաղափար։

Մասնակցե՛ք «Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ»-ին և ստացեք 800․000 ՀՀ դրամ մրցանակներից մեկը և ինկուբացիա անցնելու հնարավորություն՝ Ձեր գաղափարը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, հետազոտությունը շարունակելու և արդյունքները առևտրայնացնելու նպատակով։

Ինժեներական քաղաքի մաքրուհիներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է մաքրուհիներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

C/C++ ծրագրավորման լեզվի և Լինուքս Օպերացիոն համակարգի դասընթացներ

24.12.2014


C/C++ ծրագրավորման լեզվի և Լինուքս Օպերացիոն համակարգի դասընթացներ ԳՏԿ-ում 


2015թ. փետրվարի 1-ից Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը «Դ-Լինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ «Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն» ծրագրի շրջանակում հայտարարում է C/C++ ծրագրավորման լեզվի և Լինուքս Օպերացիոն համակարգի խորացված մասնագիտական դասընթացներ: 

 

Տևողությունը 3-ից 6 ամիս, մեկ ամսվա վարձավճարը 5000 ՀՀ դրամ է: Մասնակիցների ընտրությունը կկատարվի բացառապես հարցազրույցի հիման վրա։Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան աշխատելու «Դ-Լինկ» ընկերության Գյումրիի հետազոտական կենտրոնում: 

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2015 թվականի հունվարի 26-ը: Մանրամասների համար դիմել ք. Գյումրի, Գայի փող. 1, կամ զանգահարել +374 312 40343, +374 55 135558: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ