Ընթացիկ Նորություններ

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն 

 

«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025-2

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

Ծրագրի Ղեկավար

 

Ծրագրի Ղեկավար


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է ինքնատիպ և ակտիվ ծրագրի ղեկավարի՝ աշխատանքային յուրահատուկ մոտեցումներով, մշակման և ղեկավարման ընթացքում բարձր պրոֆեսիոնալիզմի և պարտաճանաչության դրսևորմամբ։

 

Ծրագրի ղեկավարի դերը ներառում է բազմաթիվ գործողություններ՝ պլանավորել և սահմանել ծրագրի մշակումը, կազմակերպել և կոորդինացնել թիմային առաջադրանքները, բյուջեի մշակում, շահառուների կառավարում, հաշվետվություններ վերահսկում և ապահովում։

 

Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։

 

Եթե դուք ստեղծարար անձնավորություն եք, ով կարող է առաջխաղացման նոր ուղիներ  մշակել, հաղթահարելով ամենօրյա մարտահրավերները, միացեք մեր թիմին՝ ուղարկելով ձեր ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։

 

Նամակի վերնագրում նշեք՝ “Ծրագրի Ղեկավար”։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ