Ընթացիկ Նորություններ

Գիդ-ուղեկցորդ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է ամբողջ դրույքով գիդ-ուղեկցորդ Ինժեներական քաղաքի «Գիտության և տեխնիկայի» թանգարանը ներկայացնելու համար։

Ծրագրի Ղեկավար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է ինքնատիպ և ակտիվ 

ծրագրի ղեկավարի՝ աշխատանքային յուրահատուկ մոտեցումներով, մշակման և 

ղեկավարման ընթացքում բարձր պրոֆեսիոնալիզմի և պարտաճանաչության դրսևորմամբ։

Կազմակերպությունների զարգացումը որպես ժամանակի մարտահրավեր

27.09.2013


“Կազմակերպությունների զարգացումը որպես ժամանակի մարտահրավեր” սեմինարը
Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում


Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են “Կազմակերպությունների զարգացումը որպես ժամանակի մարտահրավեր” թեմայով սեմինարը  ս.թ.-ի Հոկտեմբերի 10-ին, ժ` 18:30-ին:
 
Սեմինարի հիմնական թեմաներն են`

  • Կազմակերպության զարգացման սահմանում
  • Կազմակերպությունների զարգացման պատմական ընթացքը:Մարդու կյանքի և կազմակերպության օրգանական զարգացման համեմատություն   
  • Կազմակերպության զարգացման փուլերը   
  • Կազմակերպությունների զարգացման  բաղադրիչները   
  • Կազմակերպությունների զարգացման ճգնաժամային իրավիճակները

Սեմինարը նախատեսված է կազմակերպության ղեկավարների, տնօրենների, ՄՌԿ պատասխանատուների, զարգացման փոխտնօրենների, բիզնես խորհրդատուների համար, ինչպես նաև նրանց` ովքեր հետաքրքրված են թեմայով և հետագայում նախատեսում են դառնալ ոլորտային առաջնորդներ:
 
Սեմինարի մուտքը ԱԶԱՏ է:
 
Սեմինարի մասնակցության և գրանցման պայմանների մասին մանրամասն տեղեկատվության համար այցելեք մեր ինտերնետային կայքէջ` http://www.armindia.am/arm/news_events/org-now-workshop/.
 
Խնդրում ենք գրանցվել հնարավորինս շուտ՝ հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, կարող եք զանգահարել մեզ +374 10 55 68 10 հեռախոսահամարով:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ