Ընթացիկ Նորություններ

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխություն

ՀՀ ֊ում գործող համալսարանները և հետազոտական ինստիտուտները հրավիրվում են մասնակցելու Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությանը:

STEP «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ 2018

13.11.2018

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին:

ՀՀ կառավարությունը և Մայքրոսոֆթը Փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրել

06.10.2014

 

ՀՀ կառավարությունը և Մայքրոսոֆթ ընկերությունը Փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրել

 

ՀՀ կառավարությունը և Մայքրոսոֆթ ընկերությունը Նյու Յորքում անցկացված Բարձր տեխնոլոգիաների ամենամյա յոթերորդ ԱրմԹեք 2014 համաժողովի շրջանակներում Փոխըմբռնման նոր հուշագիր ստորագրեցին: Հուշագիրն ուղղված է Հայաստանում ինովացիոն և գիտահետազոտական ծրագրերին աջակցությանը, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր հեռանկարային ծրագրերի իրականացմանը:

 

Հուշագրով նախատեսված է նաև մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի, ծրագրային փաթեթների օրինականացմանn ուղղված հարցերով համագործակցություն:

Ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ, որը երկու ամսվա ընթացքում կհստակեցնի համատեղ իրականացվող ծրագրերը, և դրանց հիման վրա կստորագրվեն նոր հուշագրեր:

 

ԱրմԹեք համաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Կառավարությունը, Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հովանավորներն էին Քրոնիմետը, Դ-Լինկ ընկերությունը և Հայ Օգնության ֆոնդը, գործընկերները՝ Մենթոր Գրաֆիկս և ՓիքսԱրթ կազմակերպությունները, աջակիցները՝ Զարգացման հայկական գործակալությունը, Հայաստան հիմնադրամ ԱՄՆ, Վիասֆեր տեխնոպարկ, Ագնիան, Դիջիթըլ Փոմըգրանեթ և Ֆայնբերգ ընկերությունները: 




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ