Ընթացիկ Նորություններ

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր

 

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագիր

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական  թիմերը հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից   իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

Կկայանա ծրագրավորման թիմային օլիմպիադա

18.10.2014

 

Կկայանա ծրագրավորման թիմային օլիմպիադա


Հոկտեմբերի 19-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում կկայանա ամենամյա ծրագրավորման թիմային օլիմիպիադան՝ ‹‹Անկախության գավաթը››, որը նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառման կազմակերպիչներն են Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը և «Օ-Էմ-Դի» ընկերությունը:

 

Նախատեսվում է, որ օլիմպիադային կմասնակցեն Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների և առաջատար դպրոցների շուրջ 100 ուսանողներ ու աշակերտներ: Միջոցառման նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել ծրագրավորման հմտությունները և փորձարկել սեփական գիտելիքները տվյալ ասպարեզում:

 

Օլիմպիադայի ընթացքում թիմերին կտրվեն տարբեր բարդության խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է 5 ժամվա ընթացքում մտածել և օգտագործել որևէ ալգորիթմ և/կամ ծրագիր: Առաջին տեղ զբաղեցրած թիմը կստանա 300.000 ՀՀ դրամ մրցանակ, երկրորդը՝ 240.000, երրորդը՝ 180.000, չորրորդ տեղը գրաված մասնակիցը կարժանանա 150.000 դրամ մրցանակի, իսկ հինգերորդը տեղի մրցանակային ֆոնդը կազմում է 120.000 դրամ: 




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ