Ընթացիկ Նորություններ

Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ» 

 

Ունե՞ք նորարարական կամ գիտահետազոտական գաղափար։

Մասնակցե՛ք «Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ»-ին և ստացեք 800․000 ՀՀ դրամ մրցանակներից մեկը և ինկուբացիա անցնելու հնարավորություն՝ Ձեր գաղափարը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, հետազոտությունը շարունակելու և արդյունքները առևտրայնացնելու նպատակով։

Ինժեներական քաղաքի մաքրուհիներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է մաքրուհիներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Նոր դասընթաց “IBM SPSS” թեմայով

3.03.2015

Նոր դասընթաց “IBM SPSS” թեմայով

 

IBM Նորարական Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը,  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը, Datamotus և  Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են նոր դասընթաց`“IBM SPSS” թեմայով, որը տեղի է ունենալու  մարտի 16-ից մինչև ապրիլի 12ը: Դասընթացի տևողությունը 48 ժամ է: Դասընթացը տեղի է ունենալու Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում, 18։30 –ից մինչև 21։00, ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից։  


Հաբեթ Մադոյանը IBM SPSS Statistics Level 1 որակավորված մասնագետ է: Նա ունի Կառավարման մագիստրոսի կոչում (MBA) Քոլումբիայի (Միսսուրի) համալսարանից, որտեղ մասնագիտացել է մարկետինգային հետազոտությունների մեջ: Հաբեթն ունի երկարաժամկետ աշխատանքային փորձ վիճակագրական վերլուծությունների և բիզնես խորհրդատվության ոլորտում: Ներկայումս Հայաստանի Ամերիկյան Համալսարանում դասավանդում է «Կիրառական Վիճակագրություն» առարկան: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:


Դասընթացի հիմնական նպատակն է մասնակիցներին տալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, SPSS ծրագրով առավել արդյունավետ աշխատելու համար: Դասընթացը կառուցված է համաձայն IBM SPSS-ի պաշտոնական ծրագրի, որը նախապաատրաստում է IBM SPSS Statistics Level 1 որակավորման թեսթին:  IBM SPSS Statistics Level 1 որակավորման ծրագրի և թեսթի մասին կարող եք տեղեկանալ այստեղ, թեսթի անցկացման մասին մանրամասնությունների կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դասընթացը բաղկացած է երեք մասերից՝

  • IBM SPSS Ներածություն և ծանոթացում հիմնական գործառույթներին
  • Տվյալների կառավարում և մանիպուլյացիա
  • Վիճակագրական վերլուծությունները՝ IBM SPSS-ի միջոցով 

Դասընթացը նախատեսված է մարկետինգի, սոցիոլոգիայի, առողջապահության և այլ ոլորտներում վիճակագրական վերլուծություններով զբաղվող մասնագետների համար: SPSS-ի հետ աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր: Դասընթացի արժեքն է 80.000 դրամ, որը ներառում է նաև մասնակիցներին հանձնվող գրականության արժեքը:  

 

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել համապատասխան հայտը` մինչև մարտի 12-ը, 2015թ.: Խնդրում ենք գրանցվել հնարավորինս շուտ՝ հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ +374 93 401016  հեռախոսահամարով կամ ուղարկեք նամակ [email protected] էլ. հասցեով:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ