Ընթացիկ Նորություններ

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն 

 

«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025-2

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

IBM ISTC Ստարտափ մրցույթ

02.03.2016

IBM ISTC Ստարտափ մրցույթ

 

IBM Նորարարական Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը Ձերնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է IBM ISTC Ստարտափ Մրցույթ: 


Եթե ուզում եք ստեղծել սեփական սթարթափը, ստանալ նոր գիտելիքներ, հետաքրքրված եք cognitive լուծումների ստեղծմամբ և ուզում եք լինել ապագայի կերտողներից մեկը, ապա այս մրցույթը ձեզ համար է։ Մասնակցեք աքսելերացիոն մրցույթին, ստեղծեք սթարթափ IBM Watson-ի և Bluemix-ի օգնությամբ: Մրցույթը ներառում է սեմինարներ, մենթորություն, թիմային աշխատանք, սեփական ծրագրի ներկայացում և, ամենակարևորը, ՄՐՑԱՆԱԿՆԵՐ։


2 լավագույն թիմերը կստանան 1000 ԱՄԴ համարժեք դրամական մրցանակ, ինչպես նաև կներկայացվեն IBM Watson Ecosystem-ին` հետագա ֆինանսավորման համար (տարեկան 100 մլն ԱՄԴ ներդրումային բյուջե ստարտափերի համար)։

 

Մրցույթի ուղղություններ` Ամպային տեխնոլոգիաներ, Մոբայլ, Big data, Բիզնես անալիտիկա, Արհեստական բանականություն:
Դիմումների վերջնաժամկետ՝ Մարտի 15։

Խնդրում ենք լրացնել դիմումի հայտաձևը մինչևը վերջնաժամկետ` դիմել այստեղ:

 

Ի՞նչ է լինելու մրցույթի ընթացքում:
10 շաբաթվա ընթացքում թիմերը կմասնակցեն պարտադիր բնույթ կրող շաբաթական սեմինարների, որոնց ընթացքում կստանան առաջադրանքներ հաջորդ շաբաթվա համար։ Մրցութային շրջանում թիմերը կարող են դիմել խորհրդատվություն և մենթորություն ստանալու համար` այցելելով IBM Նորարարական Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոն կամ հարցում կատարելով առցանց։


Ի՞նչ է սպասվում հետո։
Լավագույն մասնակիցները կներկայացվեն IBM Watson Ecosystem-ին ֆինանսավորման համար։ Մրցույթին կհաջորդի հուլիսին անցկացվող IBM Watson Hackathon-ը։ Սեպտեմբերին կմեկնարկի առաջին ISTC Startup Acceleration ծրագիրը, և լավագույն թիմերը հնարավորություն կունենան մասնակցել ծրագրին` առանց մրցակցության:


Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք այստեղ։ 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ