Ընթացիկ Նորություններ

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխություն

ՀՀ ֊ում գործող համալսարանները և հետազոտական ինստիտուտները հրավիրվում են մասնակցելու Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությանը:

STEP «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ 2018

13.11.2018

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին:

Խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ

29.08.2014


Խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ

ՀՀ ֆինանսների նախարարության ‹‹Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն›› պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դասընթացներ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ համար›› առաջադրանքը իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ:  

 

Այս առաջադրանքի նպատակն է աջակցել ՎՏԿ անձնակազմին՝ ՎՏԿ ծրագրերի ներքո դասընթացներ իրականացնելու գործում։ 

 

Ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները`

  • ՎՏԿ համար դասընթացների տարեկան ծրագրի նախապատրաստում՝ սահմանված գերակայությունների հիման վրա։  
  • Դասընթացների տարեկան ծրագրի եռամսյակային մոնիտորինգ՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ ներառելու նկատառումով։ 
  • Քարոզչական միջոցառումների մշակում և իրականացում, հայտարարությունների նախապատրաստում և տարածում, դիմումների հավաքագրում և դասընթացների մասնակիցների խմբի ձևավորում։ 
  • Դասընթացավարների հայտնաբերում, ընտրություն և նրանց հետ պայմանագրերի կնքում։
  • Դասընթացների ծրագրի, ուսանողների գնահատման մոդելների և ուսուցողական նյութերի համապատասխանեցում՝ ընտրված դասընթացավարների հետ համագործակցությամբ։  
  • Դասընթացների անցկացման տարածքների որոշում, դասընթացների իրականացման շարունակական համակարգում և մոնիտորինգ։ 
  • Դասընթացների գնահատման համակարգի մշակում, ներառյալ մասնակիցների կողմից գնահատման թերթիկները, հավաքագրված տվյալների վերլուծությունը և դասընթացների բարելավման կամ անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ համապատասխան առաջարկությունների մշակումը։
  • Դասընթացների մասնակիցների տվյալների շտեմարանի ստեղծում և սպասարկում։
  • Արդյունավետ հաղորդակցություն հիմնական շահառուների և ծրագրի գործընկերների հետ։ 
  • Ակտիվ համագործակցություն կրթական այլ նախաձեռնությունների հետ։  
  • Մի շարք դասընթացների իրականացում ՎՏԿ-ում՝ ընդհանուրը 5000 ժամ տևողությամբ, որոնք կներառեն հետևյալ հիմնական ուղղությունները՝ Ծրագրավորման հիմունքներ,    Գործարարության ոլորտում, Սարքավորումների ճարտարագիտական նախագծում:

 

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. հոկտեմբերից 12 ամսվա ընթացքում` երկարացման հնարավորությամբ.

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին`

  • Իրավաբանորեն գրանցված ընկերություն, 
  • Դասընթացների մշակման եւ իրականացման, բովանդակության ստեղծման եւ Դասընթացների արդյունավետության գնահատման ոլորտում առնվազն 3 տարվա փորձ (նախընտրելի է ՏՀՏ ոլորտում), 
  • Ինստիտուցիոնալ եւ մարդկային ներուժ` դասընթացներ կազմակերպելու համար։ 

 

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 5-ը ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերընշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, աշխատակազմի կենսագրական թերթիկները եւ այլն) ստորեւ նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Տիգրամ Մեծի փողոց 4

Հեռախոս. (374 10) 52 34 71

Էլ. փոստ. info@ffpmc.am




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ