Ընթացիկ Նորություններ

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

Armenia StartUp Cup 2016-ի բաց դռների օր Գյումրիում և Վանաձորում

08.08.2016

 

Armenia StartUp Cup 2016 ազգային առաջնության բաց դռների օր Գյումրիում և Վանաձորում 

Հարգելի ապագա հաջողակ ձեռնարկատե՛ր, 


Շնորհավորում ենք, սա այն ժամանակն է, երբ դուք ձեր բիզնես գաղափարն իրականություն եք դարձնում, երբ զարգացնում եք ձեր ստարտափը և մրցակցում ազգային և միջազգային մասշտաբով: Սա Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությանը դիմելու ժամանակն է:


Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը բիզնես մոդելների առաջնություն է, որը բաց է ցանկացած բիզնես գաղափարի համար: 2016թ-ին այն անցկացվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ստեփանակերտում:


Մենք ավելին քան ուրախ ենք Ձեզ հրավիրել բաց դռների միջոցառման միջոցառման:
Քաղաք՝ Գյումրի

Վայր՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (Գայի փ. 1)

Ամսաթիվ՝ 11.08.2016թ., 11:00 – 13:00


Քաղաք՝ Վանաձոր

Վայր՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների փ. 12)

Ամսաթիվ՝ 11.08.2016թ., 17:00 – 19:00

Միջոցառման  ընթացքում՝

  • Կներկայացնենք Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը
  • Կկկիսվենք անցյալ տարիների մասնակիցների հաջողակ պատմություններով
  • Կքննարկենք հաղթելու գաղտնիքները
  • Կտեղեկացնենք ծրագրին մասնակցելուց եկող հնարավորություները
  • Կներկայացնենք Համաշխարհային StartUp Cup-ը
  • Կպատասխանենք ձեր բոլոր հարցերին:

Գրանցվե՛ք հենց հիմա հետևյալ հղմամբ: Մրցանակային ֆոնդի, ժամանակացույցի, կանոնների և այլ մանրամասների համար այցելեք՝ www.armenia.startupcup.com և  https://www.facebook.com/events/907076142736228/ 


Շտապեք լրացնել ծրագրին մասնակցելու հայտը՝ www.armenia.startupcup.com/submit 


Մանրամասների և հարցերի պարագայում՝ 

Մերի Բադալյան                                              

Ձեռնարկատիրական Նախագծերի Կառավարիչ, Այ Էյ Բի              

Հեռ: +374 91 479 182


Սերգեյ Գասպարյան

Armenia StartUp Cup Նախագծի Կառավարիչ

Հեռ: +374 94 400 104 


  




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ