Ընթացիկ Նորություններ

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր

 

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագիր

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական  թիմերը հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից   իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

Դրամաշնորհային ծրագրերի ղեկավար

18.10.2013


Հայտարարություն
Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM

 

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Դրամաշնորհային ծրագրերի ղեկավար» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 


Այս հանձնարարականի հիմնական նպատակն է կազմակերպել, կառավարել և օժանդակել Նորարարության խթանմանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթներին «Էլ-հասարակության և մրցունակության համար նորարարության (EIC)» ծրագրի շրջանակներում՝ մշակված գործառնական ուղեցույցներին համապատասխան£  


Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • մշակի Գործառնական պլան՝ հիմնվելով գործառնական ուղեցույցների վրա,  
  • մշակի և համապատասխանեցնի հայտերի, գնահատման, հաշվետվությունների և այլ ձևեր, 
  • կազմակերպի հայտարարությունների մշակումը և տարածումը էլեկտրոնային փոստով, մամուլով, ինտերնետային էջերով, սոցիալական լրատվամիջոցներով և այլ աղբյուրներով,  
  • ստանա, գրանցի և տեսակավորի հայտերն ու հայտատուների մասին տեղեկությունները
  • ստեղծի հայտերի, հայտատուների և առնչվող տեղեկատվության տվյալների շտեմարան,  
  • կազմակերպի հանդիպումներ գնահատող հանձնախմբի անդամների համար և խթանի նրանց հետ հաղորդակցումը,  
  • իրականացնի շփումը հայտատուների և ներգրավված շահառուների (ղեկավարներ, վերապատրաստողներ, գործընկեր կազմակերպություններ, գնահատող հանձնախմբի անդամներ, ՏՏ ՓՄՁ-ներ, ՏՏ սկսնակ կազմակերպություններ, դրամաշնորհառուներ) հետ,   
  • տրամադրի խորհրդատվություն հավանական հայտատուներին,  
  • մշակի զեկույցներ և կազմի հանդիպումների արձանագրություններ,  
  • խթանի՝ համաձայն հաշվետվությունների սխեմայի և չափանիշների ընթացիկ հաշվետվությունների ներկայացումը դրամաշնորհառուների կողմից: Կազմակերպի հաշվետվություններին առնչվող փաստաթղթերի արխիվացումը:
  • իրականացնի ծրագրերի վերահսկողություն և գնահատում Գնահատման և վերահսկողության պլանին համապատասխան: Նախազգուշացնի ծրագրին առնչվող խնդիրների ի հայտ գալու դեպքում և այլն:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2013թ. նոյեմբերից` մեկ տարվա ընթացքում` երկարացման հնարավորությամբ:


Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է ունենա`

  • մագիստրոսի աստիճան որևէ ճանաչված բուհից,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, դրամաշնորհային ծրագրերի ղեկավարմանն փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հայաստանի ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտների իմացություն,
  • ծրագրերի կառավարման և անձնակազմի ղեկավարման հարուստ փորձ,
  • միջոցառումների կազմակերպման հմտություններ,
  • ծրագրային փուլերի վերահսկման և գնահատման հմտություններ,
  • երիտասարդների, ՏՏ ՓՄՁ-ների, սկսնակ ընկերությունների և կառավարության ներկայացուցիչների հետ աշխատանքի փորձ,
  • համակարգչային գիտելիքներ,
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև սույն թվականի հոկտեմբերի 29-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:


Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:


ՀՀ Ֆինանսների նախարարության

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն»

պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (037410) 595-344, 595-343

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. info@ffpmc.am




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ