Ընթացիկ Նորություններ

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր

 

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագիր

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական  թիմերը հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից   իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

Ալ Եսայանի դասխոսությունը Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում

29.01.2015


«Այքոնէփս» ընկերություն համահիմնադիր և «Integrien» ընկերության հիմնադիր Ալ Եսայանի  դասխոսությունը Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում


2015 թվականի փետրվարի  3-ին, ժամը 19:00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կհյուրընկալի «Այքոնէփս» ընկերություն համահիմնադիր և «Integrien» ընկերության հիմնադիր Ալ Եսայանին, ով ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետների հետ կկիսվի ձեռնարկություններ վարելու իր 20-ամյա փորձով և կներկայացնի ոլորտի գլոբալ զարգացման միտումների վերաբերյալ իր տեսակետն ու կանխատեսումները:


Ալ Եսայանը հայազգի ճանաչված գործարար և ներդրող է: Նրա ջանքերով Հայաստանում ստեղծվել են ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ և տասնյակ աշխատատեղեր, իսկ 2010 թվականին Ալ Եսայանի հիմնադրած Integrien ընկերությունը ձեռք բերվեց ամպային տեխնոլոգիաների առաջատար Vmware միջազգային ընկերության կողմից, որը  նախատեսում է առաջիկա 4 տարիներին 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանում:Արդեն 25-ի տարի է Ալ Եսայանը ամբողջ աշխարհում հանդես է գալիս իր դասախոսություններով՝ ոգևորելով և ոգեշնչելով հազարավոր երիտասարդների, ովքեր նպատակ ունեն իրենց ընկերությունները ստեղծել:Նա գիտի` ինչպես ճանապարհ հարթել սկսնակ բիզնեսների համար, ներգրավելով անհրաժեշտ ռեսուրսները և գործընկերներին, ինչպես լավագույնս կիրառել ժամանակակից փորձը, և ամենակարևորը` գիտի ինչպես կամք և վճռականություն ներդնել: Այս անգամ ևս նա ոչ միայն կկիսվի ձեռներեցության և տեղեկատվական տեխնալոգիաների ոլորտում հաջողության հասնելու իր գաղտնիքներով, այլև կոգեշնչի իր լսարանին ձեռնարկել նոր ու կարևոր նախաձեռնություններ:Դասախոսությունը բաց է բոլոր ցանկացողների համար:


Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել անուն/ազգանունը, էլ. հասցեն և հեռախոսահամարը heghine.martirosyan@mic.am էլ. հասցեին՝ վերնագրի տողում նշելով «Ալ Եսայանի  դասխոսությունը Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում»:


Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնադիրներն են «Մայքրոսոֆթ Արէյ» ,ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալությունը, Հայաստանի Կառավարությունը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, ՀՀ Պետական Ճարտարագիտական Համալսարանը: 




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ