Current News

Job Opportunity for Ambitious and Proactive Young People

ANNOUNCEMENT

"Job Opportunity for Ambitious and Proactive Young People"


The Enterprise Incubator Foundation (EIF) is looking for ambitious, proactive, and goal-oriented young people to join its various programs and contribute to the development of technological and innovative initiatives.

Faculty Research Funding Program 2026

Call for Applications

Faculty Research Funding Program 2026

The Enterprise Incubator Foundation (EIF), with the support of PMI Science R&D Center Armenia, is excited to announce the Faculty Research Funding Program 2026 — an AI-driven initiative designed to foster innovative research that addresses the industry's current challenges and bridges the gap between academic research and industry needs.

Ավելի քան 200 նորարարական գաղափար` հաշված ժամերի ընթացքում

19.03.2012

Մարտի 17-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն (ՁԻՀ) «ԷմԼաբ» ծրագրի շրջանակներում, Արմենիա Մարիոթ հյուրանոցում անցկացրեց «Մոբայլ Միկրոաշխատանքի միջազգային մրցույթ m2Work՝ հազարավոր աշխատատեղեր միլիոնավոր պատվերներից» աննախադեպ միջոցառումը հայաստանյան տարբեր ուսումնական հաստատություններ և ՏՏ ընկերություններ ներկայացնող ավելի քան հիսուն ուսանողների և երիտասարդ մասնագետների մասնակցությամբ: 
Միջոցառումն ուղղված էր խրախուսելու երիտասարդների շրջանում նորարար գաղափարների ստեղծումը միկրոաշխատանքը խթանող մոբայլ լուծումների վերաբերյալ, և օգնելու նրանց այդ գաղափարներով մասնակցելու Համաշխարհային բանկի ԻնֆոԴեվ ծրագրի հայտարարած միջազգային m2Work մրցույթին:

ՁԻՀ-ի մասնագետները մասնակիցներին ներկայացրեցին միկրոաշխատանքի հաջողված օրինակներ և օգնեցին նրանց ստեղծել իրենց գաղափարները, ձևակերպել դրանք, և ներկայացնել միջազգային ժյուրիին: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում միջազգային մրցույթի կայք է ներբեռնվել ՁԻՀ-ի միջոցառման ընթացքում ստեղծված և ձևակերպված մոտ երկու հարյուր գաղափար: 

Այս միջոցառումը հայ երիտասարդներին բացառիկ հնարավորություն է տալիս ոչ միայն ներգրավվելու համաշխարհային m2Work մրցույթին և ստանալու բարձրարժեք մրցանակներ հետաքրքիր գաղափար ներկայացնելով, այլև ստանալու իրենց գաղափարների իրականացման համար միջոցներ և մասնագիտական աջակցություն: Մրցույթի հաղթողներին միջազգային ժյուրինի կհայտարարի ապրիլին: 

Միջազգային m2Work մրցույթը նպատակ ունի խթանելու միկրոաշխատանքների շուկաների զարգացումը և օգնելու զարգացող երկրների հազարավոր պոտենցիալ միկրոաշխատողներին համար աշխատանքի/եկամուտի աղբյուրներ ստեղծելով:  




Back
Contact Us | About | Projects | Services | News | Researches | Guides | Startup Ecosystem | R&D Ecosystem | BLOG